Последние новости

ԵՐՐՈՐԴ ՃԳՆԱԺԱՄ

Փաշինյանի կառավարությունը պաշտոնապես պարտավորվել է ամենամոտ ժամանակներս Ադրբեջանին հանձնել Բաքվի պահանջած տարածքները Հայաստանի հյուսիսում: Ադրբեջանի զինված ուժերն առանց որևէ ջանքի կզբաղեցնեն դիրքեր, որոնք թույլ կտան վերահսկել Հայաստանի հյուսիսային շրջանները հայ-վրացական սահմանի մոտ: Այդ որոշումները «ժողովրդավարության բաստիոնն» ընդունել է առանց սահմանամերձ գյուղերի և ողջ Հայաստանի բնակիչների կարծիքը հաշվի առնելու։

Ի՞ՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱ ԴԻՄԱՑ։ Իշխող թիմը վստահեցնում է, թե անվտանգության լրացուցիչ երաշխիքներ՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու մասին Բաքվի ստորագրած փաստաթղթի տեսքով...

Բաքվի հերթական «ազնիվ խոսքը»։ Թե ինչ արժեք ունեն այդ «ազնիվ խոսքերը»՝ գիտենք։ Գիտենք, թե ինչ արժեք ունի բոլոր ռազմագերիներին վերադարձնելու Բաքվի «ազնիվ խոսքը», Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու Բաքվի «ազնիվ խոսքը», Լաչինի միջանցքով անխափան երթևեկություն ապահովելու Բաքվի «ազնիվ խոսքը»։ Այնպես որ առանձնակի հույսեր տածել չարժե. Բաքուն կամրանա նոր տարածքներում և կհրամցնի պահանջների հերթական չափաբաժինը։

Միգուցե Փաշինյանը հույսը դրել է միջազգային երաշխիքների և միջազգային իրավունքի՞ վրա։ Արցախում էթնիկ զտումից, այլ շրջաններում Ադրբեջանի կողմից Հայաստանի մի շարք տարածքների բռնազավթումից հետո Բաքվին նոր տարածքներ հանձնելու Փաշինյանի որոշումն արդեն ողջունել են Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Իսկ «սահմանազատման» մասին Երևանի և Բաքվի համաձայնագրի հրապարակումից բառացիորեն ժամեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ Մեծ յոթնյակը։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի արտգործնախարարները հայտարարեցին կողմերի հավատարմության կարևորության մասին 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որի վրա էլ հենվում է Փաշինյանը՝ Բաքվին հանձնելով նոր տարածքներ։ Ահա թե ինչ հզոր աջակցություն է ապահովել իր համար Փաշինյանը՝ համաձայնելով Բաքվի պահանջներին։ Հասկանալի է , որ նման աջակցության խորապատկերին Տավուշի և ողջ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների կարծիքն առավել քան երկրորդական գործոն է։

Ի դեպ, նշենք, որ Փաշինյանի որոշումը ողջունում են, ինչպես տեսնում ենք, նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանի վարչապետը Գրանադայում ստորագրել է հայտնի հայտարարությունը, որով այնքա՜ն հպարտանում էր, մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առանձնահատուկ նշելով, թե Գրանադայում անկլավների մասին խոսք անգամ չի եղել... Այսօր Արայիկ Հարությունյանին «պատիվ» է վիճակվել լինելու Երևանի հերթական զիջման օգտին քարոզողների առաջին շարքերում։ Ուրեմն, գուցե Փաշինյանն ապավիում է Արևմուտքի լայն աջակցությա՞նը։ Ինչ-որ միջազգային երաշխիքների՞ն։ Միջազգային իրավունքի՞ն։

Այդ ամենը Բաքվի համար նշանակություն չունի։ Դա ապացուցված է փորձով, նրանով, թե ինչպես է Բաքուն կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորությունները, ինչպես է կատարել 09.11.2020 թ. Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես է Բաքուն «կատարել» Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը...

Ինչո՞ւ է Արևմուտքն աջակցում Փաշինյանին։ Որքան ավելին է զիջում Փաշինյանը, այնքան ամրապնդվում են տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը, և հակառակը՝ թուլանում Ռուսաստանի դիրքերը։ Ամեն ինչ շատ պարզ է. որքան ավելի թույլ է Հայաստանը, այնքան թույլ են Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, այնքան ավելի է խորանում ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում։ Եվ այնքան ավելի են աճում Փաշինյանի հնարավորությունները՝ կատարելու գլխավոր խնդիրը. Ռուսաստանի դերի զրոյացումը տարածաշրջանում։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» մոտեցրել են Հայաստանը նոր ու ավելի մեծ ճգնաժամի շեմին, թվով երրորդին՝ 44-օրյա պատերազմից և Արցախում էթնիկ զտումներից հետո: Ավելի ստույգ ասած՝ Փաշինյանի ջանքերով Հայաստանն արդեն հատել է երրորդ, ավելի մեծ ճգնաժամի շեմը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «СУВЕРЕНИТЕТ» «РЕАЛЬНОЙ АРМЕНИИ»
      2025-01-09 09:07

      Алиев разразился очередными угрозами в адрес Армении и напомнил о своих претензиях. Ничего экстраординарного или неожиданного, все предсказуемо. По Алиеву, Армения – «фашистское государство», и потому либо Пашинян должен уничтожить «фашизм», либо, если Пашинян промедлит, это сделает Азербайджан. По Алиеву, «Зангезурский коридор» будет открыт, хочет этого Армения или не хочет, потому что Армения не должна быть «географическим препятствием» между Турцией и Азербайджаном.

    • ОТРЕАГИРОВАЛИ И ПОСАДИЛИ
      2025-01-08 09:57

      В своем новогоднем поздравлении Пашинян заявил, что суверенитет и безопасность Армении за минувший год достигли новых высот. Дескать, и суверенитета стало больше, и безопасности. И, говорит Пашинян, так будет и далее, сначала год от года будет повышаться безопасность и суверенитет, потом от пятилетки к пятилетке, а потом и на столетия… Очередное пашиняновское словоблудие. Но ведь главное не содержание сказанного, а уверенная интонация: человек намерен править Арменией целое столетие. Полагает, что, пользуясь своим умением переворачивать все с ног на голову, подмяв под себя Конституцию и периодически меняя и прикармливая силовиков, сумеет этого добиться.

    • ТЕМА ГОДА
      2025-01-07 09:58

      Тема года - прекратятся ли военные действия на Украине, сдержит ли Трамп свое обещание положить конце войне. Конечно, у США много ресурсов, чтобы способствовать прекращению войны, поскольку именно поддержка Вашингтона и его союзников помогает Киеву противостоять России. Так что у Трампа на руках хорошие козыри, чтобы, пусть не за один день, как обещал в запале, но в короткий срок поставить Киев в положение неизбежности идти на уступки.

    • ТЕРПЕЛИВЫЙ ПАШИНЯН И НЕВЕРЯЩИЙ АЛИЕВ
      2024-12-25 09:48

      Конечно, Никол Пашинян-2024 - это не Никол Пашинян образца 2018-го года. Не тот самодовольный пижон, который делился фотографиями того, как валяется рядом с бутылкой вина на травке у правительственной дачи.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ