«Կյանքում մեկ անգամ եմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին». Բագրատ սրբազանը ասաց` երբ է դա եղել
ՀՀ վարչապետի թեկնածուների անուններ քննարկվում են։ Երևանի Հանրապետության հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
«Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում։ Ի վերջո, համաձայնություն կգոյանա։ Դա կլինի արդեն 2–րդ փուլը. հիմա մենք ժողովրդին արթնացնելու գործընթացի մեջ ենք»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը, ապա սրբազանն ասաց, որ նման հարց չի եղել, մարդիկ միֆ են ստեղծել։
«Ես ՀՀ 2–րդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով։ Եթե ես որևէ մեկի հետ հանդիպեմ, թաքցնելու բան չունեմ։ Երեկ ես գնացել էի ոտքերս վիրակապելու, ասում են` գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու։ Իրենք ստախոս են։ Քոչարյանի թեկնածության հարց չի քննարկվել»,– ընդգծեց Բագրատ սրբազանը։
Ինչ վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թեկնածությանը, ապա այդ հարցի քննարկումը, նրա խոսքով` հնարավոր է։
«Մարդիկ իմ անունն էլ են քննարկում»,– նշեց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 09:10
Президент Беларуси Александр Лукашенко коснулся вопроса об отсутствии армянской делегации на саммите ЕАЭС в Минске.
-
2025-06-27 09:10
МИД Армении опубликовал вступительные заявления глав внешнеполитических ведомств Армении и Китая, сделанные на их встрече.
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.