Последние новости

Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող մարդկանց հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 21-ին Թավրիզ քաղաքում, հայտնել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետարանի վարչաքաղաքական և ընտրական հարցերի գծով բարձրաստիճան պաշտոնյա Հասան Հաքիկիանը, որի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

«Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը Թավրիզում։ Զովածների մարմինները կուղարկվեն Թավրիզ։ Սկզբում տեղի կունենա դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է Հաքիքկիանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ