Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Կիրանցից վերադառնում է Երևան
Բագրատ Սրբազանը և իր համակիրները, որոնք այսօր առավոտվանից գտնվում էին Կիրանցում, վերադառնում են Երևան: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ Կիրանց տանող ճանապարհը մեծ թվով ոստիկաններ շարունակում են փակ պահել: Բագրատ Սրբազանին, սակայն, հաջողվեց հասնել Կիրանց և զրուցել գյուղացիների հետ:
Իրավիճակը փակ ճանապարհին պարբերաբար լարվում էր, պատգամավորների և լրագրողների մուտքը ոստիկաններն արգելում էին՝ նշելով, թե գյուղում գործողություններ են կատարվում։
Նշենք, որ գյուղի ճանապարհից ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել 14 քաղաքացի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։ Գիշերը երեք սյուն է դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված:
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ և մեկ ավտովերանորոգման կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Սակայն լուրջ խնդիրներ են առաջանում նաև այլ տների բնակիչների համար, որովհետև 6 տուն սահմանին կից է և այնտեղ ապրել հնարավոր չէ: Դպրոցն է սահմանից շատ մոտիկ լինում։ Շինարարությունը դեռ չի էլ ավարտվել, բայց որ այնտեղ երեխա հաստատ դասի չի գնա՝ դա հաստատ է։ Իսկ դա նշանակում է, որ էդ դպրոցը էլ չկա»,- նշել է բնա:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:
Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.