Последние новости

Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՈՒՄԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները:

Վերջին օրերին բազմաթիվ արցախցիների կողմից բարձրաձայնվում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ (հիմնականում եվրոպական) հրաժարվում են ընթացքավորել մուտքի արտոնագիր (վիզա) տրամադրելու արցախցիների՝ մասնավորապես 070 կոդով անձնագիր կրող անձանց դիմումները։

Ըստ հրապարակված տեղեկության՝ մերժումը դեսպանատների կողմից պարզաբանվում է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունների կողմից հրապարակված տեղեկության հիման վրա դեսպանատունը ենթադրում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։

Դեսպանատների այս պարզաբանումը խիստ անհասկանալի և դատապարտելի է, քանի որ, եթե դեսպանատները առաջնորդվում են ՀՀ իշխանությունների հայտարարություններով և նշում, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններից ենթադրվում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա ինչու են անտեսում այն, որ ՀՀ իշխանությունների նույն հայտարարություններից բխում է, որ 070 կոդով անձնագիրը արցախցիներին տրամադրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Ավելին՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եվ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թ հոկտեմբերի 26-ի որոշմամբ 070 կոդով անձնագիրը ճանաչվել է որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։

Հարկ է նշել, որ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենիցայի 28֊րդ հոդվածը ամրագրում է փախստականի ազատ տեղաշարժի իրավունքը՝ մասնավորապես նշելով, որ «պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով», որոնք ճանաչվում և ընդունվում են պայմանավորվող պետությունների կողմից։

Փաստացի, եթե անգամ դեսպանատները 070 կոդով ՀՀ անձնագիրը չեն դիտարկում որպես այդպիսին, ապա ՀՀ իշխանությունների կողմից ճամփորդական փաստաթուղթ ճանաչված 070 կոդով անձնագրերը դեսպանատների կողմից պետք է ընդունվեն որպես այդպիսին և որևէ խոչընդոտ չհարուցվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով ամրագրված ազատ տեղաշարժի իրավունքի իրացման համար։

Ընդորում, հարկ է նշել, որ ՀՀ֊ում հավատարմագրված մի շարք դեսպանատներ (օրինակ՝ ԱՄՆ) որևէ խնդիր չեն հարուցում այս հարցում և 070 կոդով անձնագրերով մուտքի արտոնագիր ստանալու դիմումները ընթացքավորում են առանց որևէ խոչընդոտի՝ դիտարկելով դրանք որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։

ՀՀ֊ում հավատարմագրված դեսպանատների ուշադրությունն եմ հրավիրում վերոնշյալ խնդրին և ակնկալում այս հարցի վերաբերյալ իրենց մոտեցումների վերանայում, որով կերաշխավորվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով սահմանված իրավունքների պատշաճ և ամբողջական հարգում և պաշտպանում։

Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «БЕЗЗАКОНИЕ, НАСИЛИЕ И ПРОИЗВОЛ ПАШИНЯНОВСКОГО РЕЖИМА ДОСТИГЛИ БЕСПРЕЦЕДЕНТНЫХ МАСШТАБОВ»
    2025-06-26 09:35

    «Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:

  • АКОП БАДАЛЯН: ПРИ ПОСЛЕДОВАТЕЛЬНОЙ РАБОТЕ РЕЗУЛЬТАТЫ БЫВАЮТ ЗАМЕТНЫМИ
    2025-06-26 09:15

    Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • НОЛЬ БЕЗ ПАЛОЧКИ В ЧАЛМЕ
    2025-06-26 09:00

    22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.

  • ВРТАНЕСЯН: НЕТ НИКАКИХ ОСНОВАНИЙ ДОВЕРЯТЬ ОПУБЛИКОВАННЫМ СК АУДИОЗАПИСЯМ
    2025-06-25 14:54

    «Слушаю очередные «сенсационные аудиозаписи». Очевидно, что это вырезанные и склеенные из разговоров разных лет (скорее всего, прошлогодних, а возможно, и позапрошлогодних) мелкие куски, из которых можно сделать все, что угодно», - пишет медиа-эксперт Карен ВРТАНЕСЯН.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ