Պարզապես ամոթալի էր. Հայր Զաքարիան` Գարեգին Բ-ի մասնակցությամբ միջադեպի մասին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հայ առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ Սարդարապատում կարողացել են անցնել ոստիկանների, սևբերետավորների 3 շրջան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են կաթողիկոսի մուտքը հուշահամալիր։
Հայր Զաքարիան նշեց, որ միջադեպը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մյուս բարձրաստիճան անձանց այցից առաջ։
«Ուժային կառույցների երեք շրջանը հաղթահարեցինք, վեհափառի գլխավորությամբ հոգեհանգստյան աղոթք արեցինք և վերադարձանք Մայր աթոռ։ Պարզապես ամոթալի էր և անհավատալի կատարվածը․ սա մեր նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ դրվագներից է։ Ի վերջո, Սարդարապատի հերոսամարտի ոգին հենց Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսն էր, իսկ այսօր խոչընդոտում են վեհափառի մուտքը հուշահամալիր։ Խոսքերն արդեն անիմաստ են, մեկնաբանությունները՝ նույնպես»,– ասաց հոգևորականը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Սարդարապատի հուշահամալիրից հանել են կաթողիկոսի անունից բերված ծաղկեպսակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.