ՆԳՆ․ Արարողակարգային միջոցառմանը կաթողիկոսը հրավիրված չի եղել
Սարդարապատի հուշահամալիրում արարողակարգային միջոցառում է եղել մայիսի 28-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում ոստիկանական ուժերը խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։ Այնուամենայնիվ, Վեհափառին և հոգևորականներին հաջողվել է անցնել ոստիկաններին, ծաղիկներ խոնարհել և հոգեհանգստյան կարգ իրականացնել։
«Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը և պարզաբանումներ են կատարվել, ինչից հետո մուտքը թույլատրվել է»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը հայտնել է` նախօրեին Սարդարապատում Վեհափառ հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ–ում ծառայողական քննություն չի իրականացվում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.