Բագրատ սրբազան. Վաղն առավոտից շարժման մասնակիցները կառավարության շենքի մոտ են հավաքվելու
Վաղն առավոտյան 10։30 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հավաքվելու են կառավարության շենքի մոտ, քանի որ ժամը 11-ին կառավարության նիստն է։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ օրն ամփոփելիս հայտարարեց շարժման առաջնորդ, շարժման վարչապետի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Վաղը առավոտյան՝ ժամը 10։30 մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ։ Եթե ոստիկանությունն արգելափակում է, մեքենան թողնում եք և ոտքով մոտենում կառավարությանը։ Եթե չեն արգելափակում, գալիս եք և կայանում կառավարության մոտ»,- հայտարարեց սրբազանը։
Նշեց՝ պետք չէ մտահոգվել, որ մեքենաները տուգանային հրապարակներ են տարվելու։ Կտարվեն, հետո դուրս կբերվեն, դա չէ կարևորը։
Ովքեր մեքենաներով չեն, Բագրատ սրբազանը հրավիրեց պարզապես ոտքով գալ կառավարության մոտ։
«Ոչ մեկ գլուխ չպահի»,- պատվիրեց շարժման առաջնորդը։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Նա խնդրել էր կաթողիկոսին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Տավուշի մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.