Последние новости

Բագրատ Սրբազան․ Հանդիպման եմ գնալու շատ կարևոր մարդու հետ

Ժամը 10:30 Սուրբ Աննա եկեղեցու բակում եմ լինելու: Հանդիպման եմ գնալու շատ կարևոր մարդու հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփելու ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Չեմ ասում՝ ում հետ եմ հանդիպելու, որովհետև երեկ ասացի՝ տեսանք՝ ինչպես շրջափակվեց ՔԿ-ն: Մեր ոստիկաններն են մեղք. չեն կարողանում հանգստանալ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով, որ շուտով պատրաստվում է գնալ Վարդենիս և Սյունիք, սակայն օրը դեռևս հստակ չէ:

«Բացի այդ, մենք մեծ անակնկալ ունենք ուրբաթ օրը, մեր միջոցառումն այստեղ կանենք հետո միասին մի տեղ պետք է գնանք: Մնացած գործողությունների մասին կասեմ ամսի 9-ին կայանալիք մեծ հանրահավաքից հետո: Գործընթացները շարունակվելու ենք՝ հասնելու համար հիմնական հանգրվանին,-հավելեց Բագրատ Սրբազանը: Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն օրվա ամփոփումն ավարտեց աղոթքով:

Հիշեցնենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։

Բագրատ Սրբազանը և իր համակիրները Քննչական կոմիտեից պահանջում էին վարույթ սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ծեծել էին Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին։

Այնուհետև Սրբազանը և իր համակիրները ավարտել էին իրենց անելիքները Քննչական կոմիտեի դիմաց, քանի որ ԱԳՆ դիմացից մայիսի 31-ին բոլոր ձերբակալվածները ժամը 15:00-17:00 ժամանակահատվածում ազատ էին արձակվելու: Օրվա ամփոփման ժամանակ փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց, որ բերման ենթարկված 27 քաղաքացիներից 26-ը ազատ է արձակվել, մեկը մնացել է ՔԿ-ում:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ