Последние новости

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՈՒԹ ԱՎԵՐՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ

Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։

Ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում՝ քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման և շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։

 ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՈՒԹ ԱՎԵՐՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆԱխթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից:

Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը և վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։

Միևնույն ժամանակ, մատակարարվում են նյութեր և սարքավորումներ արտերկրից, պայմանագրեր են կնքվել, քարի մատակարարումներ են իրականացվում տարբեր քարհանքերից։

Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և ներմուծվում են նյութեր և սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։

Ընդհանուր առմամբ, վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից գործուղված աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 մարդ։ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են ևս մի քանի մասնագետներ։

Միևնույն ժամանակ ընկերության մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

  • ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՑ
    2025-05-20 16:49

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։