«Հրապարակ»․ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կայացել է երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը:
Երեկ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարժման ընթացքում Բագրատ սրբազանը հանդիպել է ՀՀ նախագահներից միայն Սերժ Սարգսյանին, իսկ շարժումից մոտ 15 օր առաջ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին։
«Բագրատ սրբազանը Սերժ Սարգսյանի հետ խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով` մտնել խորհրդարան»,ճ գրում է «Հրապարակը»։
Ըստ պարբերականի` Սերժ Սարգսյանն էլ սրբազանին տեղեկացրել է, որ մինչև շարժման՝ Երևան տեղափոխվելն են ՀՀԿ-ականներն աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնությանը, խմբերով պարբերաբար այցելել են Կիրանց, և վստահեցրել է, որ մինչև վերջ աջակցելու են շարժմանը։ Հատուկ շեշտել է, որ այս պայքարը ՀՀԿ-ի և իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է. իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։
Հիշեցնենք` Բագրատ սրբազանը լրագրողներին հայտնել էր նաև, որ չնայած տարբեր շահարկումներին` ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել։
Հարցին, թե երբևէ հանդիպել է ՀՀ ներկայիս նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ, Բագրատ սրբազանը պատասխանել էր, որ նրան տեսել է 2018 թվականի շարժման օրերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 12:50
В США прекрасно понимают, что возможная агрессия Азербайджана в регионе может смешать карты. Об этом написал на своей странице в Facebook политолог-американист Сурен Саркисян.
-
2025-03-17 12:13
Никол Пашинян назвал кандидата на пост главы Антикоррупционного комитета. Он уточнил, что принял решение представить правительству кандидатуру Артура Наапетяна для назначения на должность председателя комитета.
-
2025-03-17 12:12
Авиакомпания "Армянские авиалинии" заявила о временной приостановке полетов с 7 апреля. Об этом сообщает пресс-служба авиакомпании.
-
2025-03-17 12:10
ВС США планируют перебросить сотни единиц оборудования и транспорта со своих баз в Германии на полигоны в Армении, сообщает RT, изучивший американский портал госзакупок.