Последние новости

Հայտնի է Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով 7 տուժածների ինքնությունը

Հայտնի է Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով 7 տուժածների ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ Ս-ն (ծնված 1980 թ) և Գ Չ-ն (ծնված 1991 թ), այնուհետև տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ Հ-ն (ծնված 2007 թ), Հ Խ-ն (ծնված 2001 թ), Մ Գ-ն (ծնված 1989 թ), Ա Ա-ն (ծնված 1990 թ) և Լ Ս-ն (ծնված 1963 թ

Նշվում է, որ 27–ամյա Լ. Հ-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։

ՆԳՆ–ից հավելում են, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ