Եվրահանձնաժողովը ԵՄ-ին կառաջարկի Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել
Եվրահանձնաժողովը մտադիր է հանդես գալ Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու օգտին։ Այս մասին ուրբաթ առավոտյան գրել է Financial Times թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
FT-ի զրուցակիցների խոսքով՝ Եվրահանձնաժողովը ցանկանում է շտապել ժամանակին հասցնելու, մինչև ԵՄ-ի նախագահությունը Հունգարիային անցնի, որի ղեկավարությունը փորձում է սաբոտաժի ենթարկել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
«Ուրբաթ օրը Եվրահանձնաժողովը կհայտարարի, որ Ուկրաինան արդեն բավարարել է հակակոռուպցիոն միջոցառումների, քաղաքական լոբբինգի սահմանափակումների, պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման կանոնների և փոքրամասնությունների լեզուների պաշտպանության մնացած չկատարված չափանիշները», - կանխատեսում է Financial Times-ը։
«Հանձնաժողովը ցանկանում է պաշտոնական բանակցություններ սկսել Կիևի և Քիշնևի հետ որքան հնարավոր է շուտ՝ այս ամսվա սկզբին, որպեսզի երկու երկրներին էլ դրական ազդանշան ուղարկի՝ ԵՄ-ին միանալու հույսերի մասին», - բացատրում է FT-ն:
Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացրեց 2022 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո, իսկ արդեն ամառվա սկզբին նա և, միևնույն ժամանակ, Մոլդովան ԵՄ-ից ստացան թեկնածու երկրների պաշտոնական կարգավիճակ՝ միությանն անդամակցելու համար։
Անդամակցության բանակցությունների մեկնարկն ինքնին չի նշանակում ԵՄ արագ մուտք, կամ նույնիսկ երաշխավորված մուտք: Բանակցությունների առաջընթացն ու տևողությունը կախված են թե՛ թեկնածու երկրում բարեփոխումների առաջընթացից, թե՛ ԵՄ երկրների քաղաքական կամքից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.