Последние новости

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԿՇՏՈՒՄ ԿԱՐՄԱՆ

Չարժե հուսալ, թե Փաշինյանը կանգ կառնի փոքր արյան վրա։ Նրա կարման դեռ չի կշտացել, այն ընդհանրապես անկուշտ է. դրա ապացույցները քիչ չեն, սկսած 2008-ի մարտի 1-ից։ Այլապես վաղուց հրաժարական տված կլիներ։

ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ։ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ։ Արցախյան առաջին ազատամարտի հերոս Մանվել Գրիգորյանին մահվան հասցնելուց հետո։ Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ձախողումից հետո: Հղի Սոնա Մնացականյանի սպանությունից հետո: Նիկոլական դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի մահից հետո: Սուրմալուի հրդեհից հետո: Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։ Զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայողների մահից հետո։

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հետ մարտերում 240 զինծառայողների զոհվելուց հետո։ Արցախում էթնիկ զտումներից հետո։ Ադրբեջանի պահանջած տարածքները հոժարակամ հանձնելուց հետո։ Ջրհեղեղի հետևանքներից հետո, որոնցից հնարավոր էր խուսափել:

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Յուրի Խաչատուրովի դեմ իր պատվերով ձեռնարկված դատավարությունների ձախողումից հետո։ Ինչպես կասեր հենց ինքը՝ Փաշինյանը, հարկատուների փողերի, «հայ ժողովրդի տառապանքների» հաշվին ձեռնարկված դատավարությունների։ Այն բանից հետո, երբ իշխող կուսակցության անդամ խուլիգանը ստորաբար հարվածեց Արցախյան առաջին ազատամարտի հերոս Սեյրան Օհանյանին։ Եվ որպես արձագանք այդպիսի սրիկայությանը՝ թքող խոսնակը մանդատը հանձնելու կոչ արեց ոչ թե իր խմբակից գործընկերոջը, այլ Սեյրան Օհանյանին…

Այն բանից հետո, երբ կոտրվածքներով հիվանդանոցում հայտնվեց Աբրահամ Գասպարյանը: Այն բանից հետո, երբ նռնակի պայթյունը դաստակից պոկեց բողոքի ակցիայի մասնակցի ձեռքը։ Երեկ խորհրդարանի պատերի տակ տեղի ունեցած ջարդից հետո։

Ոչ մի իշխանություն այսքան աղետ, այսքան մահ, այսքան ավերված օջախ չի բերել Հայաստանին։ Եթե Փաշինյանը սիրեր Հայաստանը, ինչպես վստահեցնում է, վաղուց հեռացած կլիներ։ Բայց նա և իր թիմը չեն սիրում Հայաստանը, սիրում են միայն իրենց իշխանությունը։ Իշխանություն, որն իրենց թույլ է տալիս թքել համաքաղաքացիների վրա, մինչ թիկնապահը ոլորում է քաղաքացու թևերը։ Ինչպես անկեղծորեն խոստովանեց Սասուն Միքայելյանը, իրենց իշխանության գալն իրենք ավելի կարևոր են համարում, քան Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը։ Այստեղ ավելացնելու ոչինչ չկա։

Թերևս արժե միայն ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր աջակցում են նման իշխանությանը, պետք է իմանան. իրենք կիսում են պատասխանատվությունը վերոթվարկյալի համար: Սկսած 44-օրյա պատերազմից, վերջացրած թքող խոսնակով։

ԱԺ ամբիոնից ճղավող Փաշինյանը, որը խրախուսում էր ոստիկաններին ուժ կիրառել, այսօր ոստիկանական սանձարձակության մեղավոր է նշանակում Ռոբերտ Քոչարյանին, Կաթողիկոսին, Լևոն Տեր-Պետրոսյանին և արցախցիներին, որոնք, իր հերթական զառանցանքի համաձայն, Արցախը հանձնելուց հետո ուզում են Հայաստանը հանձնել ՀԱՊԿ-ին...

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԲԹԱՄԻՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ։ Հայաստանում իշխանությունը ցուցարարները ցանկանում են փոխել, որպեսզի վերջապես փակեն Հայաստանի պատմության այս խայտառակ էջը։ Քո կառավարման խայտառակ էջը։ Որպեսզի հազարավոր երիտասարդ տղաներ այլևս չզոհվեն պատերազմներում, որպեսզի տասնյակ հազարավոր մարդիկ չկորցնեն իրենց տներն ու նախնյաց շիրիմները:

Դե, իսկ Լուկաշենկոյի հասցեին Փաշինյանի բոլոր «բացահայտումները», Բելառուսում Հայաստանի դեսպանի հետկանչի ու այլևայլի նպատակը ուշադրություն շեղելն է ներքին իրավիճակից և արևմտյան հրահանգիչներին հաճոյանալը, որպեսզի նրանք աչք փակեն Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեժիմի ոստիկանական կամայականությունների վրա։ Լուկաշենկոյի հետ շփվել մեր կեղծավորը չի ուզում, իսկ 44-օրյա պատերազմի մասնակից Էրդողանի առջև հնազանդ խոնարհվում է…

Հեռավոր Մինսկում ամեն ինչ հասկանում են, ուստի արդեն հայտարարել են, որ հանգիստ են վերաբերվում արյունից չկշտացող մեր մղձավանջի «իմպուլսիվ հայտարարություններին»։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայկական կողմից իրենց դիրքերի իբր գնդակոծման մասին... Տրամաբանական է. նետվեցին փրկելու յուրայինին, նրան, ով դեռ 90-ականների վերջին հայտարարում էր, թե Արցախն Ադրբեջանի մասն է։ Հասկանալի է, որ պետք է փրկել արժեքավոր կադրին, որը հետևողականորեն վերածում է Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ պետության։

Շատ լավ հիշում ենք թքող խոսնակի հայտարարությունը, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվի Երևանի ավագանու ընտրություններում, Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա անվտանգության առումով։ Եվ երբ «Քաղաքացիական պայմանագիրը» փաստացի պարտվեց ընտրություններում, Ալիևը ռազմական գործողություններ սկսեց սովի մատնված ու Փաշինյանի կողմից դավաճանված Արցախի դեմ։

          
                        
                        
                    

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РЕЖИССЕР ВЗЯЛ ПАУЗУ
    2025-07-19 09:40

    Премьер ушел в 5-дневный отпуск, сообщила его пресс-служба. Оно и понятно. Объявил войну с Церковью, съездил к Эрдогану, занялся моральным обликом католикоса и архиепископа, посадил известного бизнесмена, разоблачил «заговор», пообщался с Алиевым, пообещал ему «коридор», а своему электорату - национализацию «Электрических сетей» и голову католикоса.

  • УМНАЯ ЖЕНЩИНА ПРИДУМАЕТ…
    2025-07-17 09:41

    Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….

  • ...И ВОТ ПРИХОДИТ АМЕРИКА…
    2025-07-15 11:17

    После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.

  • ПО ПЛОДАМ ИХ УЗНАЕТЕ ИХ
    2025-07-15 09:19

    Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ