Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժան առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զոհված զինծառայողների ծնողների, քաղաքացիների հետ այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։ Բագրատ Սրբազանին ուղեկցում են Ազգային ժողովրդավարական բեըւետռի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Գարեգին Չուքասզյանը, Վահե Գասպարյանը:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ղարաբաղյան շարժման համահիմնադիր Իգոր Մուրադյանի շիրիմին։
Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց. «6-րդ տարին է լրացել Իգոր Մուրադյանի՝ այս աշխարհից մեկնումի։ Մեր մտեքերն անընդհատ հետ են գնում 1988 թվականը․ թվում էր՝ ոչինչ չի պատահել մեր տարածաշրջանում, երկրում, կյանքում։ Հանկարած մթնոլորտը պայթեց Արցախյան ազատամարտի այն առաջին սերմերով, որի հիմնադիրներից մեկը Իգոր Մուրադյանն էր։
Մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց այդ ազատամարտին, պայքարին եթե ոչ գործնական առումով, բայց գաղափարապես՝ դառնալով այդ ազատամարտի սիմվոլներից մեկը։ Դժբախտաբար, այդ ամբողջ պատմությունն ու կենսագրությունն այսօր գողացված իրականության մեջ է։ Սակայն երբեք էլ մեզ համար նահանջի, ընկրկումի ճանապարհ չի կարող լինել, քանի որ այսօրվա ողջ աղետը, դժբախտությունները մեզ համար վերականգնումի հիմք պետք է դառնան»:
Նր խոսքով, այսօր իրենք Եռաբլուրի առջև ամոթով են կանգնած. «Ես անձնապես այդպես եմ զգում, ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա երբեք չի նվազեցնում մեր սիրելի հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը։
Ընդհակառակը, այդ հաղթանակի տեսիլքը փոխանցվում է մեզ այնքանով, որքանով կամք, հավատարմություն ունենք, նաև հավատք ունենք և շարունակելու այդ հաղթանակի տեսիլքը ամբողջացնելու և վերստին իրենց ընծալելու համար»։
Սրբազանը նաև դիմեց զոհված զինծառայողների ծնողներին. «Դու մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք, ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։
Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք։
Օրհնենք մեզ, որպեսզի գա այն օրը, որպեսզի էլ ամոթով չմտնենք Եռաբլուր, կարողանանք բաց աչքերով նայել մեր տղաներին, իրենց առջև ծնկի գալ ու ասել՝ ձեր առջև ուխտ կնքած, հավատարամության երդում տված լինելով, ինչ-որ չափով կարողացանք ձեր ճանապարհի հաղթանակի և երազի տեսիլքը վերադարաձնենք առաջինը ձեզ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.