Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան»
Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործումից հետո իշխանությունը փորձում է լայնածավալ բռնաճնշումների միջոցով վախի մթնոլորտ ձևավորել երկրում և դրանով վերացնել ցանկացած դիմադրության ու ըմբոստության դրսևորում: Ունենք նոր քաղբանտարկյալներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը:
«Հետապնդվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, այլև այն մարդիկ, որոնք համակրում են շարժմանը, մասնավորապես՝ GG տաքսի ծառայության սեփականատերը։
Բացի այդ, իշխանության ուղիղ թիրախում է հայտնվել ՀՅԴ-ն, որն, ինչպես հայտնի է, մեր երկրի ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր հատվածի մաս է կազմում: Սա իշխանության կողմից օրենսդիր մարմնում առկա քաղաքական ընդդիմախոսին լռեցնելու փորձ է։
Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցներին դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում»,-նշված է հայտարարությունում:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:35
В новом исследовании, проведенном учеными Чикагского медицинского университета и Колумбийского университета, увеличение потребления фруктов и овощей на 5 чашек (по сравнению с отсутствием потребления) в соответствии с диетическими рекомендациями было связано с улучшением качества сна на 16%. Исследование было опубликовано в журнале Sleep Health.
-
2025-06-19 11:22
"Согласно заявлению, поданному ООО "Пицца Ташир" в инспекцию по контролю за безопасностью пищевых продуктов, в настоящее время контроль осуществляется на всех 36 объектах общественного питания, входящих в данную организацию", - говорится в сообщении на сайте органа.
-
2025-06-19 11:20
Из фракции "Республика" Совета старейшин Еревана сообщают, что член фракции Артак Зейналян сложил мандат Совета старейшин.
-
2025-06-19 11:17
Родственники пропавших без вести военнослужащих провели ночь на проспекте Баграмяна. Проспект перекрыт со вчерашнего дня. В данный момент они беседуют с заместителем начальника полиции. Участники акции требуют отменить решение об увольнении Армена Абазяна.