«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՆՈՒՄ Է ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ, նպատակ ունենալով բարձրացնել մեր աշխատանքի թափանցիկությունը և ստանդարտացնել ածխաթթու գազի արտանետման հաշվարկը, Արդշինբանկը միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը (PCAF):
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում, որի նպատակն է բացահայտել և ներդաշնակ գնահատական տալ ներդրումների և վարկավորման արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումների մասին տեղեկատվությանը: Ունենալով ավելի քան 480 ֆինանսական հաստատություն 6 մայրցամաքներից՝ այս խումբը արագ աճում է Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Միանալով PCAF-ին՝ մենք ձգտում ենք հաշվառել և բացահայտել մեր կողմից ֆինանսավորվող արտանետումների մասին տեղեկատվությունը: Այս պարտավորությունը համընկնում է մեր բնապահպանական օրակարգի հետ՝ ընդգծելով մեր հավատարմությունը պատասխանատու ներդրումներին և վարկավորման պրակտիկայի արդյունքում առաջացած կլիմայի փոփոխությունները մեղմացնելուն:
PCAF-ին անդամակցությունը մեզ թույլ է տալիս առավել հիմնավորված և հավակնոտ կլիմայական նպատակներ դնել՝ ցույց տալով, որ մենք առաջինն ենք ֆինանսական հատվածում՝ ցածր ածխաթթվային տնտեսությանը անցման մեջ:
«Ես ուրախությամբ հայտնում եմ, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն PCAF-ի հետ ռազմավարական համագործակցության մեջ է մտնում ածխաթթու գազի արտանետման հաշվառման համապարփակ նախաձեռնություն սկսելու վերաբերյալ: Այս կարևոր համագործակցությունը կոչված է բարելավելու մեր աշխատանքը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ՝ ջերմոցային գազերի մասին տեղեկատվության առավել ճշգրիտ և որակյալ բացահայտման հաշվին:
Այս նախաձեռնությունը վկայում է մեր հավատարմության մասին կայուն զարգացմանը և պատասխանատու բիզնեսի վարմանը: Եվ մենք հավատում ենք, որ այս գործընկերությունը ոչ միայն կբարելավի մեր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բնապահպանական հաշվետվության մեջ, այլև կսահմանի համապատասխան ուղեգիծ ֆինանսական հատվածում:
Արդշինբանկը հպարտ է , որ կատարել է այս նշանակալի քայլն առաջ՝ ամրապնդելով մեր հավատարմությունը բնապահպանական պատասխանատվությանն ու կայուն աճին»,- ասաց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։
Արդշինբանկը ստանձնել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու պարտավորությունը, ինչը փաստում է բանկի որդեգրած քաղաքականությունը դեպի կանաչ բանկինգի զարգացում: Բանկի գործառնական կառուցվածքը հիմնված է սոցիալական և բնապահպանական պատասխանատվության վրա՝ հզոր կորպորատիվ կառավարման համադրությամբ: Այս պարտավորությունը արտացոլում է Արդշինբանկի հավատարմությունը կայուն զարգացման սկզբունքներին և ցույց է տալիս, որ բանկը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
PCAF-ի մասին
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը կամ PCAF-ը գործարկվել է 2019 թվականի սեպտեմբերին: Ներկայումս 480 ֆինանսական կազմակերպություն միացել են PCAF նախաձեռնությանը: PCAF մասնակիցները միասին աշխատում են մշակել Ջերմոցային գազերի հաշվառման և հաշվետվության գլոբալ ստանդարտ՝ սեփական ներդրումների և վարկավորման արդյունքում առաջացած ջերմոցային գազերի արտանետման բացահայտման և հաշվառման համար: Ավելի մանրամասն նախաձեռնության մասին կգտնեք հետևյալ հղմամբ. https://carbonaccountingfinancials.com/
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-26 09:00
22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.
-
2025-06-25 14:54
«Слушаю очередные «сенсационные аудиозаписи». Очевидно, что это вырезанные и склеенные из разговоров разных лет (скорее всего, прошлогодних, а возможно, и позапрошлогодних) мелкие куски, из которых можно сделать все, что угодно», - пишет медиа-эксперт Карен ВРТАНЕСЯН.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-18 15:50
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Արդշինբանկի նոր՝ «Սեբաստիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։