Последние новости

Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բուժքույրը հիվանդանոց է տեղափոխվել

Երևանում ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ, կա մեկ վիրավոր, գրում է shamshyan.com–ը։

«Այսօր` ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43–ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապօգնության քույրը տեղափոխվել է հիվանդանոց»,–գրում է կայքը։

Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորի ինքնությունը: Շտապօգնությունը կանչի վայր մեկնելիս է եղել:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ