Последние новости

ԵԱԶԲ-ն ՀՀ-ին 100 մլն դրամ է հատկացրել հեղեղումների հետևանքները վերացնելու համար

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 100 մլն դրամ է հատկացրել Հայաստանի հյուսիսում գրանցված հեղեղումների հետևանքները վերացնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Հաշվի առնելով Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հեղեղումների ծանր հետևանքները՝ ԵԱԶԲ-ն որոշել է 100 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Այդ գումարը ՀՀ ֆինանսների նախարարություն կուղղվի հետագա բաշխման համար», - ասել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

Նշվում է, որ 2024 թվականին ԵԱԶԲ-ն ֆինանսական օգնություն է հատկացրել նաև Ղազախստանին՝ վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ հեղեղումներից տուժածների համար։

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ