Տեղի ավագանու անդամ․ Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից, միգուցե մենք էլ հարցեր ունեինք տալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը:
Նրա խոսքով, հանդիպմանը եղել են համայնքի ղեկավար, ՔՊ-ական Ղուլունցը, իր քեռին և բնակիչները:
Հարցին՝ բնակիչներին ևս ընտրե՞լ են, նա պատասխանեց. Չգիտեմ, երեխաներին են հանել, մանկավարժներ են: Ինչպես իրենք են սիրում խոսել նախկիններից, նախկինում էլ մանկավարժներին էին բերում հանդիպման, հիմ էլ նույնն է:
Վարչապետը Շիկահող գնացել է, մարդիկ իրենց հուզող հարցերը տվել են, հիմա ես էլ կուզենայի, որպես բնակիչ և որպես ավագանու անդամ իմ հարցերը տայի: Մի անգամ տվել եմ, անգամ գրավոր եմ դիմել, մինչ օրս պատասխան չկա: Ես ուզում էի անձամբ ցույց տայի, ասեի՝ տեսեք, թե մարդիկ ինչ ջուր են խմում, ցույց տայի սահմանը, ասեի՝ տեսեք, թե թուրքը որտեղ է եկել, կանգնել: Չնայած ինքը գիտի, ուղղակի կուզենայի տեսնել, թե ինչ պատասխան է տալու»:
Անդրադառնալով հնարավոր սահմանազատմանը, Մասիս Զեյնալյանն ասաց. «Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում: Չգիտեմ՝ ինչ սահմանազատում է լինելու, բայց որ մարդիկ արդեն փշալար են քաշել մեր հողերում, դա հաստատ է: Որտեղ իրենք կանգնած են, այդտեղ էլ փշալար են քաշել: Վերջերս են քաշել: մերոնք էլ են քաշել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.