Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆՐԱ ԱՊԱԳԱՅԻՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԿԱ
Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման: «Դիրքորոշումների» քաոսը, անկանոն շարժումները, անսկզբունքայնությունը, դրսի և ներսի ուժերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը, սեփական անձի նկատմամբ ամեն գնով ուշադրություն հրավիրելը, բացահայտ կամ թաքնված կերպով իրականացվող պիղծ քարոզչությունը, անպատասխանատու հայտարարությունների ու մեղադրանքների շարանը Հայաստանում քաղաքական գործընթացները դարձրել են թշնամի ուժերի և կապիտուլյանտ կառավարիչների կողմից երկիրը մինչև վերջ քայքայելու պարարտ միջավայրի:
Քաղաքական գաղափարները, տեսլականներն ու պետության զարգացման ծրագրերը մոռացության են մատնվում: Այսպես շարունակվելու դեպքում տեղի է ունենալու հասարակության լիակատար օտարում պետական-քաղաքական կառավարման գործընթացներից՝ հանգեցնելով տոտալ անտարբերության և տոտալ անվստահության միջավայրի:
Բոլոր ոլորտներում պարտված և ձախողված “կառավարությունը”, այս կերպ ցանկանում է իր բոլոր ձախողումների ու պարտությունների պատմա-քաղաքական բեռն ու պատասխանատվությունը դնել քաղաքական դաշտի և հասարակության լայն շերտերի վրա: Այդ հարցում նրան ջանասիրաբար օգնում են նաև ընդդիմադիր խաղացող որոշ “ուժեր” և անհատներ:
Նման իրավիճակներում, նորմալ հասարակություններում բոլոր քաղաքական ուժերը (եթե չեն ծառայում օտարին կամ գործող իշխանությանը) համախմբվում են ձախողված ու երկիրը պարտության մատնած իշխանությունների դեմ: Դա ոչ միայն տրամաբանական է, այլ նաև միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի ապահովել իշխանության հետագա կործանարար քայլերի զսպումը: Այնինչ՝ մեր երկրի կառավարիչները շարունակում են ակնհայտ վտանգավոր գործողությունները սեփական ժողովրդի ու ազգային արժեքների դեմ, իսկ որոշ “ուժեր” այդ ընթացքում ջանասիրաբար պայքարում են իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության դեմ՝ փորձելով խորացնել քաոսն ու զրոյացնել ստեղծված վիճակից երկիրը դուրս բերելու համար հանրային բոլոր սպասելիքները:
Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության սկզբունքայնությունը, պետականաշինության ահռելի փորձը, կուտակված քաղաքական գիտելիքներն ու երկրի ապագան տեսնելու իրատեսական կարողությունը հանգիստ չի տալիս շատերին: Եվ նույնիսկ այդ պարագայում, կայացած ու քաղաքական կենսագրություն ունեցող ընդդիմադիր ՀՀԿ-ն համախմբման բոլոր գործընթացներում չափավորել ու չափավորում է իր ամբիցիաները՝ հանուն միասնականության ու գլխավոր խնդիրների լուծման:
Ես չեմ հասկանում ոտքի տակ ընկնող այն “ուժերին” ու անհատներին, որոնք ջուր պղտորելուց բացի այլ հարց առայժմ չեն կարողանում լուծել և չգիտես ինչո՞ւ, իրենց իրավունք են վերապահում Կռիլովի հերոս Մոսկայի դերում ավելորդ անգամ աղմկել:
Այսօր պետությունից և նրա ապագայից ավելի բարձր արժեք՝ քաղաքական դաշտում չկա: Ասելիք ունե՞ք՝ հնչեցրեք և ակնկալեք քաղաքական քննարկումներ: Չունե՞ք ասելիք՝ բարի եղեք լռել:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 10:45
Самый опасный тезис в заявлении посла США в Турции – это то, что территорию, входящую в 29743 квадратных километра суверенной, международно признанной Республики Армения, посол считает предметом «спора», написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-15 11:16
"Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.