Последние новости

Մահացել են ավտովթարից և պայթել ականի վրա. հերթական մահերը ադրբեջանական բանակում

Վարանդա (Ֆիզուլի) – Աղդամ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի սպա է մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավտովթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան, «ՎԱԶ»-ի վարորդ Քյանան Մուստաֆաևը կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրին գտնվող տրակտորին: Նա և իր ծառայակից Մարատ Մուսադիրովը տեղում մահացել են։

Բացի այդ, Ջրականի (Ջաբրայիլ) ականազերծման աշխատանքների ժամանակ մահացու վիրավորում է ստացել ականազերծող Ռագիֆ Իսաևը: Ականի պայթյունի հետևանքով տուժել են ևս մի քանի ադրբեջանցի սակրավորներ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ