ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, կիպրոսահայ Բենոն Սևանը Նիկոսիայի համալսարանում կայացած The Foreign Policy Challenges of Armenia (Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները) սեմինարի ընթացքում ցավակցություն է հայտնել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին, որ վերջինս ստիպված է ներկայացնել մի երկիր, որը չունի հետևողական միջազգային քաղաքականություն: Իրականում նման քաղաքականություն Փաշինյանն, իհարկե, ունի։
Ո՞րն է այն երկրների գլխավոր խնդիրը, որոնք ղեկավարում են հոգեֆիզիկական տեսակի առաջնորդները, ինչպիսին Փաշինյանն է։ Այստեղ մեծ առեղծված չկա. այդ տեսակի առաջնորդները խփնված են իրենց մեսիական ճակատագրի մասին պատկերացման վրա: Նիկոլ Փաշինյանը դրա տիպիկ օրինակն է։ 2008-ի մարտի 1-ին նա համոզված էր, որ իր առաքելությունը հեղափոխություն առաջնորդելն է... Հետևանքները հայտնի են:
10 տարի անց նրան համակեց այն միտքը, թե միայն ինքը կարող է արդար հասարակություն կառուցել Հայաստանում։ Հետո նա որոշեց, որ իր պատմական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծում ապահովելն է, ուստի պետք է սկսել բանակցությունները իր նոր կետից, իսկ նախորդ բոլոր բանակցությունները՝ նետել աղբանոց:
44-օրյա պատերազմի առաջին օրերին նա լրջորեն հավատում էր, թե իր առաքելությունը պատերազմում հաղթելն ու մեծ զորավարի փառքով պսակվելն է, ուստի երկու անգամ հրաժարվեց հրադադարի պայմաններից…
Հասկանալի է, որ Փաշինյանի փրկչական բոլոր մտահղացումները բարեհաջող կերպով ձախողվեցին։ Այսօր Փաշինյանը նոր սևեռուն գաղափար ունի։ Այսօր նա համարում է, թե իր առաքելությունը Հայաստանի՝ որպես պետության, և ողջ հայ ժողովրդի վերաձևաչափումն է։ Այսօր նրա գաղափարի էությունը Հայաստանի վերածումն է այնպիսի պետություն, որի գոյությամբ շահագրգռված լինեն առաջին հերթին Թուրքիան և Ադրբեջանը։
Հենց դա նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, որ առաջիկա մեկ-երկու տարում վճռվում է Հայաստանի բազմամյա, դարավոր գոյության հարցը։ Նա ինքն իրեն համոզել է, թե որպես պետություն Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված լինեն դրանում։ Դե, և որպես հետևանք՝ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված լինեն, որ Փաշինյանը հնարավորինս երկար իշխի Հայաստանում։
Կրկնենք ևս մեկ անգամ. Փաշինյանի մտահղացմամբ՝ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Անկարան և Բաքուն շահագրգռված լինեն ոչ թե Հայաստանի հետ թշնամի լինելու մեջ, այլ որ Հայաստանը լինի դե յուրե անկախ, բայց Բաքվի և Անկարայի շահերի նավարկուղով շարժվող պետություն։ Միայն դա կարող է, Փաշինյանի կարծիքով, դառնալ Հայաստանի տևական գոյության գրավականը, և իր առաքելությունը նման իրավիճակ ստեղծելն է։
Իր այդ սեվեռուն գաղափարի իրականացմանն է ենթարկված Փաշինյանի քաղաքականությունը, հաճախ անտրամաբանական թվացող նրա բոլոր քայլերը։ Լինի դա Պաղեստինի ճանաչումը Էրդողանի հրահանգով, որից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը ողորմածաբար թփթփացրեց Փաշինյանի այտին, թե Եկեղեցու հետ առճակատումը, Սփյուռքի հետ հարաբերությունների խզումը, սահմանադրական փոփոխությունների նախապատրաստումը, պայքարը խաչքարների և... արցախցիների դեմ, որոնց պետք է ստիպել մոռանալ երբեմնի ունեցած սեփական պետության մասին։
Ամեն ինչ ծառայեցվում է մեկ նպատակի. Էրդողանն ու Ալիևը պետք է գոհ լինեն Փաշինյանի քայլերից և շահագրգռված լինեն հենց այդպիսի Հայաստանի գոյությամբ՝ Փաշինյանի իշխանության ներքո։ Հայաստան, որը գործիք կլինի Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական խնդիրների իրականացման համար։ Առաջին հերթին՝ Թուրքիայի, քանի որ, Փաշինյանի մտահղացմամբ, Էրդողանը պետք է համոզի Ալիևին, որ այդպիսի Հայաստանի գոյությունը իրենց ավելի ձեռնտու է, քան այն վերացնելու ուղեգիծը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 17:40
Закончились празднества по случаю 80-й годовщины Победы в Великой Отечественной войне народов Советского Союза против фашистской Германии. На Параде Победы в Москве присутствовали лидеры 29 государств. В том числе и премьер-министр Армении Никол Пашинян. Не было президента Азербайджана Ильхама Алиева.
-
2025-05-08 10:30
Хокку Идея есть. Импичмента нет. Хочется плакать.
-
2025-05-07 14:03
О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.
-
2025-05-06 09:53
Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».