Հայաստանն այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» երգի մրցույթին
Հայաստանի պատվիրակությունն այս տարի չի մասնակցի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որը կայանալու է Բելառուսում։ Տեղեկությունը հայտնում է մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
«Նկատի ունենալով ՀՀ վարչապետի հայտարարությունը` մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս և մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին»,– ասված է հաղորդագրությունում:
Նա միաժամանակ նշել է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները:
«Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,– ընդգծել է Կիրակոսյանը:
«Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.