Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող հինգ գյուղերի
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Լիբանանի հարավում առնվազն հինգ բնակավայր է հարձակման ենթարկվել իսրայելական օդուժի կողմից։ Lebanon 24 լրատվական պորտալը հայտնել է, որ ցամաքային թիրախներին կործանիչների հարվածների հետևանքով ամբողջությամբ ավերվել է 10 տուն, ևս 35-ը վնասվել կամ հրդեհվել է։
Բեյրութից 75 կիլոմետր հարավ գտնվող Նաբաթիե քաղաքում օդային հարձակումից հետո փլուզվել է եռահարկ տուն։ Ականատեսների վկայությամբ՝ բռնկված հրդեհի հետևանքով զոհեր չկան, 5 մարդ վիրավորվել է, ևս 14-ը հոսպիտալացվել են շնչահեղձության ախտանիշներով։
Շիա աշխարհազորային «Հեզբոլլահ»-ի ջոկատները գիշերը հրթիռակոծել են գրավյալ Գոլանի բարձունքներում գտնվող Զիբդինի զորանոցները և հարձակվել արևելյան ճակատում գտնվող Ալ-Ասի ամրացված տարածքի վրա: Ենթադրվում է, որ իսրայելական զորքերի մեջ կան զոհեր և վիրավորներ։
Ավելի վաղ Telegram ալիքում տեղադրված կազմավորումների ամփոփագրում նշվում էր, որ իսլամական դիմադրության մարտիկներն օգտագործել են հակատանկային կառավարվող հրթիռներ Բիրքեթ Ռիշա և Եվեն Մենչեմ բնակավայրերի հրամանատարական կետերի վրա հարձակվելիս։ Մետուլա քաղաքում իսրայելցի զինվորականների մոտ երկու տուն է խոցվել։ Զինված հարձակումներ են իրականացվել Ավիվիմում և Նետուվայում հակառակորդի ուժերի մեքենայացված պարեկության դեմ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 09:23
Удар по иранской АЭС "Бушер" может привести к серьезному радиоактивному загрязнению, превышающему последствия ядерного взрыва, однако сам реактор взорваться не может. Об этом сообщил РИА Новости заместитель гендиректора МАГАТЭ Михаил Чудаков на полях Петербургского международного экономического форума.
-
2025-06-19 09:22
Группа компаний «Ташир» не намерена отменять ранее заявленные инициативы в России и Армении. Об этом говорится в сообщении, опубликованном в официальном Telegram-канале компании.
-
2025-06-19 09:19
После решения суда об аресте бизнесмен, меценат и глава группы компаний «Ташир» Самвел Карапетян обратился с посланием.
-
2025-06-19 09:17
Первопрестольный Эчмиадзин выступил с заявлением в связи с арестом бизнесмена и благотворителя Самвела Карапетяна, решительно осудив действия армянских властей.