ԱՅԴ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱԿՐՈՆԸ
Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը (Ժորդան Բարդելլա, Մարին Լը Պեն) առաջին փուլի արդյունքներով առաջատարն է, հավաքելով ձայների 33 տոկոս: Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների (սոցիալիստներ, կոմունիստներ, «կանաչներ») «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28,5 տոկոս, իսկ նախագահ Մակրոնի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան 3-րդ տեղում է՝ հավաքելով 22 տոկոս:
Մի շարք փորձագետներ համարում են, որ համանման պատկեր կարող է լինել նաև հուլիսի 7-ին ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, այդժամ «Ազգային միավորումը» իրավունք կստանա նշանակել վարչապետ ու կառավարություն, և այդպիսով Ֆրանսիայում կստեղծվի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին ծայրահեղ աջ կառավարությունը:
Հատկանշական է, որ ընդամենը երկու տարի առաջ կայացած նախորդ խորհրդարանական ընտրություններում «Ազգային միավորումը» գրեթե կրկնակի քիչ ձայն էր ստացել: Ի՞նչ փոխվեց 2 տարվա ընթացքում։ Ուկրաինայում պատերազմը, որում Մակրոնի Փարիզն ակտիվորեն աջակցում է Կիևին, ընթանում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի չհայտարարված պատերազմի առաջնագծում: Այսօր Մարին Լը Պենի կուսակցության ցուցաբերած արդյունքն առաջին հերթին բողոք է իշխող կուսակցության քաղաքականության դեմ:
Դե, ինչ խոսք, հասկանալի է. Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները, մեղմ ասած, այնքան էլ լավ նորություն չեն ժողովրդավարական, ավելի ճիշտ՝ սուտ ժողովրդավարական աշխարհի համար։ Նիկոլ Փաշինյանին նույնպես ընտրությունների արդյունքները բոլորովին չեն ուրախացրել։ Քանզի «Ազգային միավորումը» Ֆրանսիայում, կոպիտ ասած, նույնն է, ինչ ՀՅԴ-ն՝ Հայաստանում։
Ինքը՝ Փաշինյանն, իհարկե, նման այլանդակություն երբեք թույլ չէր տա։ Հիմա նա նստել՝ տարակուսում է. ինչո՞ւ ընդհանրապես Մակրոնը գնաց արտահերթ ընտրությունների, երբ հերթականին դեռ ամբողջ 3 տարի կար։ Տեսեք-տեսեք, Մակրոնի կուսակցությունը քիչ ձայն հավաքեց Եվրախորհրդարանի ընտրություններում, Ֆրանսիայի նախագահը հասկացավ, որ խորհրդարանը չի արտացոլում ընտրողների նախասիրությունների իրական պատկերը և հայտարարեց, որ «պետք է հստակեցնել քաղաքական իրավիճակը»: Հստակեցրեց....
Չէ, Փաշինյանը նման այլանդակություն երբեք թույլ չէ՛ր տա, անմիջապես կգործարկեր ժողովրդավարական բոլոր լծակները։ Եթե Մակրոնը Փաշինյանին խնդրեր կիսել անձնական փորձը, ապա կիմանար, թե ինչպես վարվել Եվրախորհրդարանի տապալված ընտրություններից հետո։
Ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, այլ առաջին հերթին մեղադրել Լը Պենին Մոսկվայի հետ կապերի մեջ։ Իր միջնորդ անձանց միջոցով ակնարկել, որ հենց ֆրանսիական ծայրահեղ աջերն են մեղավոր Ջոն Քենեդիի սպանության մեջ: Այնուհետ քրեական գործեր հարուցել Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթած իր ընդդիմախոսների դեմ։ Մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանում են քրեական գործեր հարուցվում ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիրների դեմ։
Ընդդիմադիր մանր կուսակցություններին պետք էր «իրենով անել» շանտաժով, մոտավորապես այնպես, ինչպես ձայներ ապահովվեցին, որպեսզի Տիգրան Ավինյանը պահի Երևանի քաղաքապետի աթոռը։ Չէին խանգարի նաև ամպագոռգոռ հայտարարությունները Ֆրանսիայի սահմաններին նոր ահագնացման վտանգի մասին, եթե ծայրահեղ աջերը գան իշխանության։
Իհարկե, Մակրոնը պարզապես պարտավոր էր հանուն ժողովրդավարական արժեքների հաղթանակի հրապարակել քաղաքական ընդդիմախոսների հեռախոսազրույցների գաղտնալսումները, հրահանգել ուժայիններին ծեծել ընդդիմադիր քաղաքական գործիչներից որևէ մեկին և Մակրոնի քաղաքականությունը քննադատող լրագրողներին։ Դե, որպեսզի մյուսներն իրենց համեստ պահեն:
Ըստ երևույթին, Ֆրանսիայի խնդիրն այն է, որ հանրապետության համապատասխան ծառայությունները զբաղված են միջազգային ասպարեզում Ֆրանսիայի շահերի ապահովմամբ, այլ ոչ թե Մակրոնի քաղաքական ընդդիմախոսների հեռախոսազրույցների գաղտնալսումով: Ի՜նչ կարելի է այստեղ ասել. ֆրանսիացիները երբեք լուրջ մարդու տպավորություն չեն թողել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 09:40
Премьер ушел в 5-дневный отпуск, сообщила его пресс-служба. Оно и понятно. Объявил войну с Церковью, съездил к Эрдогану, занялся моральным обликом католикоса и архиепископа, посадил известного бизнесмена, разоблачил «заговор», пообщался с Алиевым, пообещал ему «коридор», а своему электорату - национализацию «Электрических сетей» и голову католикоса.
-
2025-07-17 09:41
Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….
-
2025-07-15 11:17
После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.
-
2025-07-15 09:19
Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.