ԲԱՐԲԱՋԱՆՔ՝ ԴԱՆԻԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ, կամ 29 ՏԱՐԻ ԱՆՑ ԱԼԻԵՎԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ՇԵՄԻՆ
Սահմանադրական բարեփոխման խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի արդյունքները կեղծել հնարավոր չէ, քանի որ ժողովուրդը կողմ չի քվեարկի Ալիևի պահանջով մշակված Հիմնական օրենքի նախագծին: Սա բացահայտ անհեթեթություն է, քանի որ Վահագն Հովակիմյանի գլխավորած ԿԸՀ-ն Փաշինյանի հրամանով կարող է կեղծել ամեն ինչ։ Անդրադառնալով գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արվող հղմանը, Իոաննիսյանը վստահեցրեց, թե այդ հարցը խորհրդի նիստերում չի քննարկվել: Նրա խոսքերով՝ փոփոխման ենթակա չեն Սահմանադրության միայն 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները, իսկ նախաբանի վրա այդ արգելանքը չի տարածվում…
ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ։ Անկախության հռչակագիրն առանց ժամանակի մեքենայի հնարավոր չէ փոխել, բայց հղման հարցը, իր համոզմամբ, քննարկել անհրաժեշտ է։ Իոաննիսյանն ասաց, որ վերջին 6 ամիսների ընթացքում խորհուրդը չի քննարկել Սահմանադրության նախագծի բովանդակությունը…
Արդեն ապրիլին հայտնի դարձավ, որ Սահմանադրության ընդունման հանրաքվեի 29-րդ տարեդարձը (1995թ.հուլիսի 5) քաղաքային աշխատակազմը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որոշել է համեստ նշել։ Սահմանադրության օրը տոնելու համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն 155 հազար դրամ: Չի բացառվում, որ միջոցառումները սահմանափակվեն համերգով՝ Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում: Ծրագրված է 8 երգիչների ելույթ, նախահաշվում նշված է 1 հաղորդավար, ինչպես նաև՝ մոտ 20 պարող: Հայտնի է, որ Երևանի քաղաքապետը սուբսիդավորել է միջոցառումները վարարումներից և ջրհեղեղներից տուժած շրջաններում, ուստի չի բացառվում, որ հիշարժան օրվան նվիրված մյուս միջոցառումների նախահաշիվներն արդեն զրոյացված են՝ աղետի գոտում ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով...
Անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունման 29-րդ տարեդարձին պետք է մոտենալ Ալիևի նախապայմանների պրիզմայի ներքո. եթե հայկական կողմը փոփոխություններ չմտցնի Սահմանադրության մեջ, որը, նրա խոսքերով, տարածքային նկրտումներ է բովանդակում հարևան երկրների նկատմամբ, ապա Բաքուն չի ստորագրի խաղաղության միջպետական համաձայնագիրը: Իոաննիսյանը կոչ արեց ուշադրություն չդարձնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին:
«Հակառակ դեպքում, եթե մենք հիմա բանավեճ սկսենք նոր Սահմանադրության նախագծի բովանդակության շուրջ, ապա մեզ անպայման կմեղադրեն, թե կատարում ենք Ալիևի կամքը»,- հայտարարեց խորհրդի անդամը՝ ջայլամի քաղաքականությունը հիմնավորելու համար. Ալիևը պայմաններ է թելադրում, իշխող վերնաշերտը կատարում է դրանք, մյուսները ձևացնում են, թե ոչ մի պայման չկա: Իոաննիսյանը կարծիք հայտնեց, թե Հիմնական օրենքի փոփոխման շուրջ բանավեճը պետք է կրի զուտ ներպետական բնույթ, իսկ Ալիևին կարելի է պատասխանել, որ հայկական կողմն էլ դժգոհություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության նկատմամբ…
Իոաննիսյանի ելույթը հաստատեց, որ ռեժիմի վերնաշերտը որոշել է շարունակել ձևացնել, թե չի հասկանում, որ Սահմանադրության նկատմամբ Ալիևի դժգոհություններն ընդամենը միջոց են հետաձգելու խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրումը։ Ընդ որում Ալիևը հասկանում է, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն կարող թույլ տալ իրենց հանրաքվե անցկացնել՝ ծայրահեղ ցածր վարկանիշի պատճառով։ Եթե հանրաքվեն այնուամենայնիվ կայանա, ապա Ալիևը նոր պահանջներ կներկայացնի, օրինակ՝ Խոջալուի գոյություն չունեցող ցեղասպանության ճանաչման տեսքով և այլն։
ԱՐԴԵՆ 6 ՏԱՐԻ Է, ԻՆՉ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ։ Այսօր հարցը դեմ է առել նրան, որ Փաշինյանը չի կարող համաժողովրդական հանրաքվեի դնել ոչ միայն նոր Սահմանադրության նախագիծը, այլև ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարցը։ Այդ հանրաքվեն անցկացնել, հիշեցնեմ, պնդում է մարգինալ գաճաճ կուսակցությունների այսպես կոչված «Ժողովրդավարական հարթակը»։
Սահմանադրական բարեփոխումների մասին վերջին լուրերը ստացվել են մարտի 1-ին, երբ հանձնաժողովի և խորհրդի անդամները հանդիպեցին Փաշինյանի հետ։ Մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկություններ էին հրապարակում այն մասին, որ որոշ մասնագետներ չեն ցանկանում մասնակցել Ալիևի թելադրանքով իրականացվող «բարեփոխումներին»: Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրավաբանները զեկուցել են, որ նոր սահմանադրություն գրելու մանդատ իրենք չունեն, խոսքը կարող է վերաբերել միայն փոփոխություններին, քանզի այդպիսին էր հատուկ մարմինների ձևավորման նպատակը։ Փաշինյանը պատասխանել է, թե խնդիր չի տեսնում նրանում, որ հանձնաժողովն ու խորհուրդը զբաղվեն նոր Սահմանադրության նախագծի ստեղծմամբ:
Փաշինյանի դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ նախագիծ գրելու համար նոր կառույցների ձևավորումը հղի է լրացուցիչ դժվարություններով։ Երկրում չափազանց քիչ են մասնագետները, որոնք կարող են Հիմնական օրենք գրել, և ընդ որում լոյալ են ռեժիմի պարագլխի քաղաքականության նկատմամբ։ Հիշեցնեմ, որ խորհրդի կազմում ընդգրկված են անկախ մարմինների ներկայացուցիչներ. օմբուդսմենը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, որոնք իրավունք չունեն մասնակցելու քաղաքական քննարկումներին…
Այդ հանդիպումը հիշվեց նրանով, որ ռեժիմի պարագլուխը ոչինչ չասաց ո՛չ նախագիծ գրելու ժամկետների, ոչ էլ հանրաքվեի անցկացման վերաբերյալ։ Ցուցանշական է, որ այդ հանդիպման մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։ Թվում էր, թե հարցը հետաձգվել է անհայտ ժամանակով։
Անկախության հռչակագրի նկատմամբ Փաշինյանի դժգոհությունների մասին (որոնք համընկնում են Հիմնական օրենքի նախաբանի նկատմամբ Ալիևի ու Էրդողանի դժգոհությունների հետը), «ուրիշի» Արարատ լեռան մասով պետական զինանշանի, օրհներգի (նույնիսկ գրել է վերջաբանի իր տարբերակը) և հայ ժողովրդի պատմական հիշողության հանդեպ նրա դժգոհությունների մասին շատ է գրվել։ Մոտենում է 1995թ. հանրաքվեի 29-րդ տարեդարձը, հայ հանրությանը կրկին սպասվում է «գիտակցության հեղեղ»:
Սահմանադրության ընդունման 29-րդ տարեդարձից հաշված օրեր առաջ Իոաննիսյանի հայտնվելը երկրի գլխավոր հեռուստաալիքում ամենևին էլ պատահական չէր։ Խոսելով «բարեփոխման» մասին՝ խորհրդի անդամը հատուկ ընդգծեց, որ դրա բովանդակությունը կախված կլինի այն հարցի պատասխանից, թե «ինչպիսի՞ հասարակություն ենք ուզում կառուցել. այնպիսի, որը կձգտի հասնել պատմական արդարության, թե՞ այնպիսի, որը հոգ կտանի իր քաղաքացիների բարօրության մասին»։
Իոաննիսյանը, ըստ երեվվույթին, «մոռացել է», որ մինչև 2018-ի գարնանը իշխանության զավթումը Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարներին հաջողվում էր համատեղել կամ գոնե չհակադրել այդ երկու ուղղությունները: Խորհրդի անդամը վերահաստատեց նախկինում բազմիցս հնչեցված տեղեկությունն այն մասին, որ Հիմնական օրենքի փոփոխումը կառավարման մոդելի փոխոխման նպատակ չի հետապնդում: Խոսքը կվերաբերի միայն «խորհրդարանական կառավարման կատարելագործմանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնման, դատական իշխանության, հակակոռուպցիոն մարմինների և ԿԸՀ-ի իրական անկախության ավելացման միջոցով»։ Այդ անկախությունը, ըստ Իոաննիսյանի, պետք է երաշխավորվի նոր Սահմանադրությամբ։
Այս ծրագրերը չնչին իսկ առնչություն չունեն ներկայիս քաղաքական իրականության հետ, որում տեղ չկա և չի կարող լինել ժողովրդավարական վերափոխումների համար: Երկիրը ղեկավարում է խամաճիկային ռեժիմը՝ ցեղասպան պետությունների առաջնորդներ Ալիևի և Էրդողանի կամակատարի գլխավորությամբ։ Իոաննիսյանն առաջարկում է աչք փակել շրջապատող քաղաքական իրականության վրա, անտեսել Ալիևի վայրահաչը, որպեսզի հասարակությանը ներշնչի այն միտքը, թե Սահմանադրության փոփոխումն արվում է ոչ թե Բաքվի ու Անկարայի ճնշման տակ, այլ օբյեկտիվ անհրաժեշտության պատճառով։ Եվ այս ամենը՝ ամենայն լրջությամբ…
Կասկածից վեր է, որ ֆիզիկոս Իոաննիսյանը Բաքվի և Անկարայի թելադրանքով Հիմնական օրենքի փոփոխումն ընկալում է որպես օրինաչափ մի բան։ Դրան է պարտավորեցնում ռեժիմի խոսափողի իր դերը, բայց մի՞թե «սորոսիկ» Դանին իրոք հավատում է, թե ժողովուրդը կհավատա այդ բարբաջանքին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:55
Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.
-
2025-07-14 09:17
"Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.
-
2025-07-11 09:13
Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!