Последние новости

ԻՆՉԻ՞Ց ԵՍ ԱՅԴՔԱՆ ԳՈՀ, ԽՈՍՆԱԿ

Մի՞թե սրանք ընդհանրապես տակտի զգացում չունեն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր լուսանկարն է հրապարակել Իսպանիայից, որտեղ, ըստ երևույթին, հանգստանում է: Շա՜տ գոհ դեմքով: Նրա նմանների մասին դասականը գրել է. «Միշտ գոհ է ինքն իրենից, իր ճաշից ու կնոջից»։ Միայն թե

ԻՆՉԻ՞Ց ԵՍ ԱՅԴՔԱՆ ԳՈՀ, ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ: Տեսնես՝ հիշո՞ւմ է, որ ինքը խորհրդարանական հանրապետության խորհրդարանի նախագահն է։ Գո՞հ է իր թիմի իշխանավարման շրջանում ինչ-որ նվաճումներից։ Նա հիշո՞ւմ է հազարավոր երիտասարդների մասին, Ալեն Սիմոնյանից շատ ավելի արժանավոր, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմում։ Նա հիշո՞ւմ է Արցախի հարյուր քսան հազար քաղաքացիների մասին, Ալեն Սիմոնյանից շատ ավելի արժանավոր, որոնք զրկվեցին իրենց Հայրենիքից այն տարիներին, երբ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի ղեկավարը Ալեն Սիմոնյանն էր։

Ինչի՞ց ես այդքան գոհ, խոսնակ: Ասա՝ իմանանք։ Դու այն երկրի խորհրդարանի խոսնակն ես, որի խնդիրները ծով են՝ լիճն էլ վրադիր, հատկապես երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման ոլորտում, իսկ քո թիմը չի կարողանում այդ խնդիրները հաղթահարել։

Գուցե դու քո երկրի համար մի այնպիսի կարևոր բան ես արել, ինչ-որ սխրանք գործել, որի մասին տեղյա՞կ չենք։ Դուրս արի փողոց, հարցրու անցորդին, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը Հայաստանի համար. ախր ոչ ոք ըմբռնելի պատասխան չի տա։ Չի տա, քանզի չկա պարզապես նման պատասխան:

Ինչի՞ց ես այդքան գոհ, խոսնակ: Գիտե՞ս, թե ոնց են հիշելու քեզ: Որպես օրենսդիր մարմնի ղեկավարի, որի օրոք հայ ժողովուրդը կորցրեց Արցախը։ Նաև որպես ԱԺ խոսնակի, որը թքել է հայրենակցի վրա, մինչ իր թիկնապահները ոլորել էին այդ քաղաքացու թևերը։

Մի՞թե քեզ համար այս ամենն այնքան էլ կարևոր չէ և, ինչպես գրում են սոցիալական ցանցերում, պարզապես լավ ես զգում 500 եվրո արժողությամբ շապիկից, ուստի շտապում ես կիսել քո մեծ ուրախությունը:

Դատելով ուրախ լուսանկարից, հավանաբար այդպես է որ կա, թքած ունես վերոթվարկյալ ամենի վրա: Այսօր մեծ պաշտոն ես զբաղեցնում, ինքնամոռաց ըմբոշխնում դա, ու չես հասկանում, թե ինչ գռեհիկ է դիտվում, երբ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդն ի ցույց է դնում իր կյանքի վայելքները, մինչ իր երկիրը նոր պատերազմի ու նոր կորուստների վտանգի տակ է, ինչի մասին այնքան հաճախ է խոսում քո քաղաքական թիմի առաջնորդը։

Երբ նայում ես ԱԺ նախագահի գոհ լուսանկարին, որը ներկայացնում է 3 տարվա ընթացքում իր հազարավոր որդիների կորցրած ժողովրդին, այն ժողովրդին, որի հարյուր հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տունը, իրենց Հայրենիքը, հասկանում ես, որ երևի ամեն ինչ կորած է անդառնալիորեն. այս երկրի համար ապագա չկա: Կա միայն աստիճանական հանգչման ընթացք

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АУТСОРСИНГ
    2025-07-12 09:52

    Мозги у американцев работают: воспользовавшись параллельным похолоданием как в армяно-российских, так и в азербайджано-российских отношениях, они тут же выдвинули свои предложения по разблокированию региональных коммуникаций, фактически став инициаторами встречи Пашинян-Алиев в Абу-Даби.

  • В ПОГОНЕ ЗА НОБЕЛЕВКОЙ
    2025-07-10 10:11

    Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.

  • СТАЛИН С ВЫШИНСКИМ ПЛАЧУТ В СТОРОНКЕ
    2025-07-10 09:23

    Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.

  • ПОЗОРНЫЕ ДНИ: ГЛАВНОКОМАНДУЮЩИЙ НА МАРШЕ
    2025-07-09 10:12

    В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ