Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՊԱՅՄԱՆ Է ԴՐԵԼ ՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հուլիսի 5-ին Հայաստանի Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ուղերձ էր հղել, որով կարծես Ադրբեջանի ղեկավարին տալիս է խոստում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
«Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն։ Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով՝ ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,- ՀՀ քաղաքացիներին հղված ուղերձում ասել է Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նոր Սահմանադրության վերաբերյալ խոսույթը դիտարկեց Ալիևի պարտադրանքների համատեքստում և ընդգծեց՝ կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանին այլ ելք չեն թողնում՝ Ալիևի պահանջները բավարարելուց զատ։
«Սահմանադրության փոփոխության մասին Ալիևի ասածները պատահական չեն, ըստ տեղեկությունների, Ալիևը պայման է դրել և ժամանակ տվել Փաշինյանին՝ խոստանալով այդ ընթացքում ոչ մի խնդիր չստեղծել, չգալ, օրինակ, Տիգրանաշենի հետևից, մինչև փոխվի Հայաստանի Սահմանադրությունը»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝ հիմա գործում է այն նույն սխեման, որը մեկ անգամ արդեն կիրառվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարագայում, երբ ժամկետներ դրվեցին Հայաստանի առաջ զիջումներ անելու համար։
«Ամեն անգամ Հայաստանից մաս են պոկում. Ինչ է, կարծում եք՝ Կիրանցում մարդիկ շարունակելու են ապրե՞լ, չէ՞ որ, երբ ադրբեջանական զորքն ամրացավ, սկսվելու են սահմանային միջադեպեր»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 12:13
Это хорошо, что адвокатом Романом Ерицяном опубликован наконец указ президента Арцаха Самвела Шахраманяна от 19 октября 2023 года о признании недействительным его же указа о ликвидации Республики Арцах. Плохо, что опубликован так поздно.
-
2025-05-16 11:53
Премьер Никол Пашинян принял решение о проведении «существенных обновлений» во всех госведомствах, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники, близкие к властям. По данным газеты, в ближайшее время ожидаются не только кадровые перестановки в правящей команде – партии «Гражданский договор», но и изменения в составе правительства.
-
2025-05-16 11:45
Посол Армении в России Сергей Копыркин обратился с открытым письмом к министру обороны Сурену Папикяну, в котором коснулся недавних высказываний главы Командно-штабного института Военной академии Минобороны Армении Арцруна Ованнисяна.
-
2025-05-16 11:20
Госсекретарь США Марко Рубио прибыл в Стамбул, где ожидаются переговоры делегаций РФ и Украины, сообщают французские СМИ.