Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ ASIAN BANKING & FINANCE ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ 2 ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Արդշինբանկը Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում՝ արժանանալով «Տարվա մանրածախ բանկ» և «Տարվա փրայվիթ բանկ» անվանակարգերին: Այսպես է գնահատել փորձագետների միջազգային հանձնաժողովն Արդշինբանկի գործունեությունը 2024 թվականի ընթացքում: Մրցանակները հանձնվել են բանկերին՝ նորարարության, իրենց գործին նվիրվածության և հաճախորդներին բացառիկ սպասարկում ապահովելու համար:

Ամսագրի կողմից հաղթողներին ուղղված շնորհավորական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս մրցանակները վկայությունն են այն բանի, որ յուրաքանչյուր ընկերություն շարունակաբար կատարելագործում է իր աշխատանքը և ոլորտի համար նոր նշագիծ սահմանում՝ կիրառելով լավագույն փորձը և ինովացիոն մոտեցումները, որոնք էլ ձևավորում են բանկային գործի ապագան»:

Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի կարծիքով բանկի բոլոր մրցանակների հիմքում յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա մանրակրկիտ աշխատանքն է, որ թույլ է տալիս հաճախորդներին որակյալ և հասանելի ծառայություններ մատուցել:

«Արդեն որերորդ անգամ Արդշինբանկը նորից լավագույնն է ճանաչվում Հայաստանում համընդհանուր ակտիվներով, զուտ շահույթով, միջազգային ֆինանսավորման ծավալներով, շահութաբերությամբ և մասնաճյուղերի ցանցի ընդլայնմամբ: Այս փաստերը որոշիչ են դարձել ամբողջ աշխարհից բազմաթիվ արժանավոր թեկնածուների մեջ հաղթողի ընտրության գործում: Այս մրցանակները հերթական անգամ վկայում են Արդշինբանկի զարգացման ռազմավարական ճիշտ վեկտորի մասին»,- նշեց Ա. Խաչատրյանը:

Մրցանակակիր բանկերի ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ABF-ի մասին

Asian Banking & Finance (ABF)-ը ոլորտային ամսագիր է, որ սպասարկում է Ասիայի ֆինանսական ծառայությունների դինամիկ ինդուստրիան: Ամսագիրը թողարկում է վերլուծական հոդվածներ, ոլորտային հաշվետվություններ առևտրային, մանրածախ և ներդրումային-բանկային ընկերությունների մասին Ասիայում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПЕРВЫЙ ТУРИСТИЧЕСКИЙ ПОЕЗД В АРМЕНИИ
    2025-06-26 17:19

    Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.

  • «БЕЗЗАКОНИЕ, НАСИЛИЕ И ПРОИЗВОЛ ПАШИНЯНОВСКОГО РЕЖИМА ДОСТИГЛИ БЕСПРЕЦЕДЕНТНЫХ МАСШТАБОВ»
    2025-06-26 09:35

    «Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:

  • АКОП БАДАЛЯН: ПРИ ПОСЛЕДОВАТЕЛЬНОЙ РАБОТЕ РЕЗУЛЬТАТЫ БЫВАЮТ ЗАМЕТНЫМИ
    2025-06-26 09:15

    Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • НОЛЬ БЕЗ ПАЛОЧКИ В ЧАЛМЕ
    2025-06-26 09:00

    22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ