Последние новости

ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ GLOBAL BUSINESS FORUM-Ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 1-ից 7-ը անց է կացվել աշխարհի ամենամեծ հայկանան բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի, ամենամյա Global Business Forum-ը։ Այս տարի ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են եկել բիզնես-ակումբի՝ աշխարհի 17 քաղաքաներում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչներն, ինչպես նաև մոտ 150 այլազգի գործարարներ։ Ֆորումին հրավիրված են եղել նաև մոտ 400 ոչ ակումբական բիզնեսմենները։

 


Global Business Forum-ը մեկնարկել է հուլիսի 1-ին՝ Երեվանում։ Այդ օրը երեկոյան տեղի է ունեցել ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած հյուրերի դիմավորման հանդիսավոր արարողություն, վերջիններիս ներկայացվել առաջիկա օրերին սպասվող ծրագրերը։

Հուլիսի 2-ին և 3-ին Global Business Forum-ի մասնակիցներն աշխատանքային այցեր են ունեցել ՀՀ Լոռու և Շիրակի մարզեր։ Վանաձորում գործարարները ծանոթացել են ավելի քան 1400 աշխատակից ունեցող ITEX կարի ֆաբրիկայի գործունեությանը, մշակութային այց կատարել Հաովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծանոթացել և աշխատանքային քննարկումներ ունեցել Լոռու մարզի գործարարների հետ։

 ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ GLOBAL BUSINESS FORUM-Ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Գյումրիում ֆորումի մասնակիցները բիզնես այց են կատարել տարածաշրջանում պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող «Ալեքսանդրա SPA» համալիր, եղել Մհեր Մկրտչյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններում, աշխատանքային հանդիպում ունեցել Շիրակի մարզի գործարարների հետ։

Մարզային երկու օրերի այցերն ավարտվել են Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցած Գալա ընթրիքներով։

Հուլիսի 4-ին Երևանի Prime Hall սրահում մեկնարկել է Global Business Forum-ի քննարկումների ծրագիրը։ Այդ օրը զեկույցներով են հանդես եկել HENDERSON Fashion Group-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Հարությունյանը, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Team Telecom Armenia-ի համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Այքոնէփս» (IconApps) ընկերության համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների մասնագետ, ձեռնարկատեր, ներդրող «Ալեքսանդրիա» գինու գործարանի սեփականատեր Ադամ Կափլանյանը։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն իր խոսքում նշեց, որ Global Business Forum 2024 ի հիմնական նպատակը հայկական բիզնեսի գլոբալացումն է, դեպի այլ երկրներ տարածումը։

Հուլիսի 4-ին Երևանի Prime Hall սրահում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում մանթաշյանականները ուսումնասիրեցին բիզնեսի և քաղաքական դաշտի համագործակցության ԱՄՆ փորձը։ Քննարկման գլխավոր բանախոսներն էին Կալիֆորնիայի հայկական օրենսդիր խմբի նախագահ Ադրին Նազարյանն ու AiLO Logistics ընկերության հիմնադիր, տնօրեն Հակոբ Խուդիկյանը։

Հուլիսի 5-ին Global Business Forum-ի մասնակիցներն այցելել են զորամասեր, անցկացրել մի շարք գործնական հանդիպումներ։ Երեկոյան ծրագիրը ժամանցային էր՝ տեղի է ունեցել «Մանթաշյանց» գործարարների ակումբի մասնաճյուղերի ֆուտբոլային առաջնությունը։

Global Business Forum-ի վերջին երկու օրերն անցել են Դիլիջանի Dili Town Resort համալիրում։

Ողջունելով Դիլիջանում հավաքված գործարարներին՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբի նախահագ Վահրամ Միրաքյանը խոսել է Global Business Forum-ի կարևորության և ձեռք բերված հաջողությունների մասին։ Միրաքյանը նշել է, որ իր ղեկավարած բիզնես ակումբը նպատակ է հետապնդում օգնել հայ գործարարներին զարգանալ և նոր շուկաներ նվաճել։ Այդ է պատճառը, որ 2024-ի Business Forum-ն ուղղված է Հայաստանից գլոբալ բիզնես ստեղծելու հնարավորությունների վերհանմանը։

 ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ GLOBAL BUSINESS FORUM-Ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Վահրամ Միրաքյանը ֆորումի մասնակիցներին ու հյուրերին պատմել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեության, ծրագրերի, նպատակադրումների և արժեքների մասին։

Global Business Forum-ի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Վերջինս իր խոսքում բարձր գնահատական է տվել «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեությանը՝ նշելով, որ մանթաշյանականները հաճախ պետական մակարդակի գործառույթներ են իրականացնում։

Ֆորումի հերթական օրվա սկզբում «Մանթաշյանց» ակումբում գործող տարբեր հանձնախմբերը ներկայացրել են վերջին շրջանում իրենց կողմից իրականացված աշխատանքները, որից հետո գործարարներն անցել են տարբեր բիզնես ծրագրերի քննարկմանը։ Օրն ավարտվել է հանգստի և ժամանցի ծրագրերով։

Հուլիսի 7-ին՝ Global Business Forum-ի աշխատանքային վերջին օրը, ելույթներով հանդես եկան Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը և Ailo Logistics-ի հիմնադիր, տնօրեն Հակոբ Խուդիկյանը։ Ֆորումի մասնակիցները շարունակեցին գործնական քննարկումները, արձանագրեցին, որ աշխատանքային մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցների միջև մի քանի հարյուր նոր գործար է իրականացվել։

Նշենք նաև, որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum 2024-ի գլխավոր աջակիցը Silk Soft ընկերությունն է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АДВОКАТ: ЗДАНИЕ ПРЕДСТАВИТЕЛЬСТВА АРЦАХА НЕ ЗАЛОЖЕНО, ЭТИ СВЕДЕНИЯ НАДУМАНЫ
    2025-04-30 18:47

    Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.

  • ВСЕМИРНЫЙ ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА В ЮКЖД ОТМЕТИЛИ РЯДОМ МЕРОПРИЯТИЙ
    2025-04-29 11:06

    28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".

  • Акоп БАДАЛЯН: КТО ТАКОЙ ПРЕМЬЕР-МИНИСТР ЭСТОНИИ, ЧТОБЫ ГОВОРИТЬ ОБ АРМЕНИИ В ТАКОМ ТОНЕ?
    2025-04-29 10:16

    Премьер-министр Эстонии, страны, которая по своей весовой категории практически ничем не выше Армении, а по сути, полностью находится под западной опекой, позволяет себе неуважительное выражение в отношении нашей страны во время совместной с премьер-министром Армении пресс-конференции, потому что прекрасно знает, что адекватной реакции не последует, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • Ваге ДАВТЯН: «ДЕ-ФАКТО ПАРАЛИЗОВАН КЛЮЧЕВОЙ УЗЕЛ МЕЖДУНАРОДНОГО ТРАНСПОРТНОГО КОРИДОРА СЕВЕР-ЮГ»
    2025-04-29 10:10

    Взрыв в порту города Бендер-Аббас нанес удар не только по Ирану, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян. - В то время как мировая пресса сосредотачивается на количестве жертв, разрушениях и химических веществах, одно важное обстоятельство остается в тени: фактически парализован ключевой узел международного транспортного коридора Север-Юг. Речь идет именно о маршруте, который предлагается в качестве реалистичной альтернативы Суэцкому каналу и развитие которого Россия активно продвигает. Коридор должен соединить Санкт-Петербург с индийским Мумбаи через порты Ирана.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ