Խնդիրները վերացնելու համար կկիրառվի նոր գործիքակազմ. ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորին
ՀՀ ՍԱՏՄ հաստատում է, որ հուլիսի 17–ին Ռոսսելխոզնադզորից նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ- բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ և հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակվել է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել:
ՍԱՏՄ–ից նշում են, որ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ և առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու համար:
«Ըստ օրենսդրության` խնդրին տեսչական մարմինը կարող է անդրադառնալ միայն բողոքի, ահազանգի մասին հաղորդագրության, դիմումի առկայության դեպքում: Եթե այդպիսիք չկան, ուրեմն համակարգը հստակ աշխատում է։ Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՍԱՏՄ–ից հիշեցնում են, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն:
Հավելենք, որ Ռոսսելխոզնադզորից եկած նամակում նշված էր, որ խախտումներն արձանագրվել են միայն խնձորի և լոլիկի խմբաքանակերում, այլ ոչ թե ամբողջ միրգ–բանջարաղենի խմբաքանակում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.