Newsweek. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ես դեռ չեմ կարող վերադառնալ իմ իսկական տունն Արցախում (Լեռնային Ղարաբաղ), որը անկախություն է հռչակել 1991 թվականին և ժողովրդավարական ինքնակառավարում ուներ Խորհրդային Միության փլուզման պահից մինչև անցյալ տարի։ Իմ հնամենի հայրենիքը Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների է ենթարկվել անցյալ սեպտեմբերին։ Այս մասին ասվում է լրագրող Սիրանուշ Սարգսյանի հոդվածում, որը հրապարակվել է ամերիկյան Newsweek ամսագրում։
«10 ամիս շրջափակման մեջ ապրելիս, նույնիսկ հարևան Հայաստանի մոտակա բնակավայր հասնելն անհնար էր թվում։ Երբեք չէի պատկերացնի 120 հազար հայրենակիցներիս հետ իմ արտաքսումը։
Ես գրել եմ պատմություններ մայրերի մասին, որոնք ամբողջ գիշեր անցկացրել են հացի հերթերում, երեխաների մասին, որոնք ցրտին չնայելով դպրոց էին գնում, հղի կանանց մասին, որոնք կորցնում էին իրենց չծնված երեխաներին թերսնման և սթրեսի պատճառով: Շատերը մահացան։ Ադրբեջանը հողին է հավասարեցրել մի քանի հնագույն եկեղեցիներ ու գերեզմանոցներ։ Արցախից մեր վտարումը կանխամտածված էթնիկ զտում էր։
Այո, ես ակնկալիքներ ունեմ ԱՄՆ-ից, որը երկար տարիներ մասնակցում է տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները մեզ հավաստիացնում էին, որ ԱՄՆ-ն «չի հանդուրժի ոչ մի ռազմական գործողություն, չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, և որ մեր իրավունքները պաշտպանված կլինեն»։ Բայց դա տեղի չունեցավ։
Երբ քայլում եմ մայրաքաղաք Երևանի աղմկոտ փողոցներով, ինձ թվում է, թե ապրում եմ ուրիշի կյանքով։ Թվում է, թե Ադրբեջանն ամբողջ աշխարհի մասնակցությամբ ջնջում է իմ կյանքը, իմ անցյալն ու մեր հազարամյա պատմությունը»,- նշվում է հոդվածում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.