«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ ՕՐԸ
В компании «Южно-кавказская железная дорога» профессиональный праздник – День железнодорожника отметили рядом мероприятий на предприятиях в Гюмри, Ереване, Севане и Ванадзоре.
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ, այն տարածաշրջանում, որտեղ ընթացիկ տարվա մայիսին բնական տարերքը ավերել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Ընկերությունը պարգևատրել է ընդհանուր առմամբ ավելի քան 600 աշխատակիցների, որոնք մասնակցել են ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների վերականգնողական աշխատանքներին: Բացի ՀԿԵ-ից և ընկերության արհմիությունից, պարգևատրումներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ Փրկարար ծառայության և Լոռու մարզպետարանի կողմից:
Ինչպես իր շնորհավորական խոսքում նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղայինները պատվով և արժանապատվությամբ ընդունեցին տարերքի մարտահրավերը: «Երկու-երեք շաբաթ շարունակ մեր անձնակազմը ՝ շարքային երթուղայինից մինչև ղեկավար կազմ, աշխատել է ճանապարհին աննախադեպ վնաս պատճառած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ և այդ քննությունը հանձնեցինք արժանապատվորեն։ Ընդ որում, մեր կոլեկտիվը մենակ չի մնացել տարերքի հետ։ ՀԿԵ - ին մասնագիտական և եղբայրական օգնություն ցուցաբերեցին ռուս և վրացի գործընկերները ՝ դրանով իսկ ապացուցելով, որ մասնագիտական փոխօգնության և աջակցության մասին թեզերը պարզապես խոսքեր չեն», - նշեց Ա.Մելնիկովը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդգծել է երկաթուղու ռազմավարական նշանակությունը հանրապետության համար ՝ նշելով, որ հենց մայիսյան օրերին այդ նշանակությունն իրեն առավել ցայտուն դրսևորեց, երբ երկիրը զրկվեց արտաքին երկաթուղային կապից: Նրա խոսքով, երկաթուղայիններն իրենց պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ կարողացան արագ ձևավորել երկիր ռազմավարական բեռների ներմուծման ժամանակավոր սխեման և արագ վերականգնել գնացքների երթևեկությունը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ երկաթուղայիններն ավանդաբար հանրությանը հնարավորություն են տալիս կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, անվճար երթևեկել ընկերության մերձքաղաքային գնացքներով (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրես գնացքից) և մաղթում հաճելի ճանապարհորդություններ։ Խոսքը Երևանից Գյումրի, Երասխ, Արաքս, Սևան-Շորժա և հակառակ ուղղությամբ 12 ուղղությունների մասին է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-26 09:00
22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.