Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ԱՅՆ ԹԻՄՈՎ, ՈՐՆ ԱՅԺՄ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ, «ԱՆՎԵՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԿԵՏՆ» ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, տարածաշրջանում Արևմուտքի դիրքորոշումը և Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը։
«Այն թիմը, որ այժմ գլխավորում է Հայաստանը, «անվերադարձելիության կետն» արդեն անցել է։ Նույնիսկ եթե պատկերացնենք, որ Հայաստանի իշխանությունները 180 աստիճանով կշրջվեն, ապա հազիվ թե Մոսկվայում նման շրջադարձը ինչ-որ վստահությամբ ընկալվի։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, թե ինչի հետ են խաղում և փորձում են ավելի քիչ անշրջելի քայլեր անել, կամ գոնե մեծ անդառնալի քայլեր չանել, ինչպիսիք են ՀԱՊԿ-ից դուրս գալը, ԵԱՏՄ-ից դուրս գալը, ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, թեև սահմանապահներին արդեն դուրս են բերել։ Հայաստանի իշխանությունները ելնում են նրանից, որ նման փոքր քայլերով նրանք կհեռանան Ռուսաստանից»,- ասել է Սիլաևը։
Փորձագետի կարծիքով, Հայաստանի իշխանություններն իրենք են կազմակերպել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ճգնաժամը։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների այս ճգնաժամը Ռուսաստանի կողմից չի կազմակերպվել, դա եղել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Ուստի նրանք են պատասխանատու կատարվածի համար, և նրանք պետք է կայացնեն այն որոշումները, որոնք բխում են իրենց քաղաքական գծից։ Միանգամայն նորմալ է, որ Մոսկվան չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների խզման համար, քանի որ Մոսկվան չէ այդ խզման հեղինակը»,- ընդգծել է Սիլաևը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-01 20:11
Не нашло должного отклика важное событие: МИД Армении признался в сознательном нежелании использовать реальную и вполне цивилизованную возможность помочь армянским фигурантам позорного судилища в Баку.
-
2025-04-01 20:01
Персональная выставка "Донбасс через объектив очевидца" донецкого фотографа Дениса Григорюка откроется сегодня в Ереване. О выставке рассказал сам автор в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-01 19:32
Россия и США готовят новую встречу по ликвидации раздражителей в двусторонних отношениях и нормализации контактов. Об этом заявил журналистам глава МИД РФ Сергей Лавров.
-
2025-04-01 19:30
США во вторник ввели новые санкции, связанные с Ираном, против шести юридических и двух физических лиц. Об этом сообщается на сайте Минфина США.