Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթաժողովին
Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարել է Մասուդ Փեզեշքիանին Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերի մասին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին՝ հայտնելով, որ երկու կողմերը, հավանաբար, կստորագրեն համապարփակ երկարաժամկետ համաձայնագիր, տեղեկացրել է Mehr-ը։ ԲՐԻԿՍ գագաթաժողովը տեղի կունենա ՌԴ Կազան քաղաքում, հոկտեմբերի 22-24-ին։
ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտնել է, որ հավանական է, որ Իրանը և Ռուսաստանը կստորագրեն համագործակցության համապարփակ երկարաժամկետ համաձայնագիր ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում։
Ջալալիի խոսքով՝ ՌԴ նախագահը հեռախոսազրույցի ժամանակ (որպեսզի շնորհավորի նախագահի պաշտոնում ընտրվելու համար) հրավիրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին։
Ջալալին նշել է, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին դիվանագիտական աշխատակազմի հաջողությունն է։ Ռուսաստանը շատ միջոցառումներ է նախատեսել 2024թ. այդ խմբի համար։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի Իրանի և ՌԴ նախագահների միջև Կազանում, ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում, կախված ընթացակարգային գործընթացների ավարտից։ Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը պետք է արժանանա երկու երկրների խորհրդարանների հավանությանը, որպեսզի իրավաբանական ընթացակարգ անցնի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.