ՌԴ ԱՀԾ․ ԱՄՆ-ն գունավոր հեղափոխություն է նախապատրաստում Վրաստանում
ԱՄՆ-ն պատրաստվում է «թբիլիսյան մայդան» կազմակերպել՝ կանխելու «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը հոկտեմբերի ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տանը «չափազանց դժգոհ են Վրաստանում իրավիճակի զարգացումից» հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
«Ամերիկացիները գունավոր հեղափոխություն են պատրաստում Վրաստանում, - նշել են ԱՀԾ-ում: - «Թբիլիսյան մայդանում» պլանավորվում է հրապարակել քվեարկության ժամանակ «ընտրակեղծիքների ապացույցներ», հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և պահանջել իշխանափոխություն։ Իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքի ցույցերը։ Միևնույն ժամանակ, ամերիկացիները նախապես մշակում են «անողոք» քաղաքական և տնտեսական արձագանք իշխանությունների կողմից «խաղաղ քաղաքացիների» նկատմամբ ուժի «չափից ավելի» կիրառման համար»։
Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ գունավոր հեղափոխությանը նախապատրաստվելու շրջանակներում «վրացական արևմտամետ ոչ կառավարական կազմակերպությունները հավաքագրում են մեծ թվով նորակոչիկների՝ քվեարկության ընթացքին ուշադիր հետևելու համար»:
«Նրանց հանձնարարված է բացահայտել և արձանագրել իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործման «անխուսափելի փաստերը» նույնիսկ դրանց բացակայության դեպքում: Վաշինգտոնը լրացուցիչ միջոցներ է հատկացնում տեղական ընդդիմադիր երիտասարդական միավորումներին, որոնք պետք է դառնան «հետընտրական բողոքի ակցիաների «լոկոմոտիվը»», - հավելել են ԱՀԾ-ում:
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունում նաև նշել են, որ «Վաշինգտոնի կողմից վերահսկվող վրացական ընդդիմադիր ուժերը, չնայած ամերիկացիների ջանքերին, մնում են մասնատված, իսկ նրանց ստեղծած կոալիցիաները` շատ թույլ», ուստի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարող է ստանալ բնակչության համոզիչ վստահությունը: Սակայն, ըստ ԱՀԾ-ի, նման սցենարից խուսափելու համար ամերիկացիները մտադիր են զանգվածաբար մեծացնել ճնշումը վրացական իշխանությունների վրա, որպեսզի առավելագույնս թուլացնեն «Վրացական երազանքի» էլեկտորալ դիրքերը:
Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:00
Лишенный сана архимандрит Хорен Ованнисян и причисленный к мирянам с мирским именем Ншан Ованнисян дал интервью Общественной телекомпании (Первый канал) Армении – Петросу Казаряну.
-
2025-06-28 14:59
Предстоятель Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископ Микаел Аджапахян арестован сроком на 2 месяца, одновременно наложены ограничения на его контакты, напомнила соучредитель Международного центра развития парламентаризма, правозащитник и специалист по конституционному праву Гоар Мелоян.
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.