Последние новости

ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ

Ինչպես պնդում են տարբեր աղբյուրներ, փակ հարցումների տվյալներով՝ Փաշինյանի հակավարկանիշը 60%-ի մակարդակում է։ Այսինքն այդքան մարդ ընտրությունների ժամանակ ձայն չի տա նրան ոչ մի պարագայում։ Չնայած հեծանվին, զվարճալի տրիկոյին՝ զրահաբաճկոնով, և նույնիսկ այնպիսի համարձակ քայլին, ինչպիսին է սառը Սևան իր երկչոտ մուտքի ցուցադրումը

Չնայած կուշտ բտած ուժայինների մեծ քանակին, ամեն ինչի ու ամեն տեսակի մշտական փառատոններին, չնայած մեծ փողերին, որոնք այս կամ այն պատրվակով շռայլորեն տալիս են նրան աշխարհաքաղաքական մեծ քեռիներն ու մորքուրները Վաշինգտոնից, Բրյուսելից ու Փարիզից։

Իսկ գալիք քաղաքական աշնանը Փաշինյանի համար կենաց ու մահու կռիվ կտա սեփական պատկերով ու նմանությամբ իր ձևավորած թիմը։ Ձևավորած այն նյութից, որը սրընթաց ջրի երես թռավ 2018-ի «սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշե հեղափոխությունից» հետո

Դա մարդկանց հատուկ տեսակ է, որն արժանի է հոգեբանների և հոգեբույժների հանգամանալի ուսումնասիրության: Փաշինյանի պես՝ նրանք չեն ժխտում իրենց մեղքը Հայաստանի վերքերի համար, ընդունում են դա, բայց ընդ որում չեն զղջում, այլ հակառակը՝ տոգորվում են հպարտության զգացումով, մեղքն ընդունելու մեջ տեսնում են ինչ-որ արիություն, ազնվության ուրույն տեսակ... Ինչպես մի անգամ եթերում սեփական արժանապատվության մեծ զգացումով ասաց Ռուբեն Ռուբինյանը Արամ Մանուկյանին, իրենք «ընդունում են իրենց պատասխանատվությունը»…

Ընդունում են, հասկանում ես… Իսկ հետո՞։ Հետո, որպես կանոն, տարբեր մեկնաբանություններով, կախված թիմի անդամի մտավոր ունակություններից, հաջորդում է մոտավորապես հետևյալ միտքը. «Շուրջը բոլորն էլ մեղավոր են, միայն թե թաքնվում են գեղեցիկ խոսքերի հետևում, մինչդեռ իրենք էլ պատրաստ են ուրանալ Հայրենիքը փողի ու գեղեցիկ կյանքի դիմաց, ինչպես որ մենք արեցինք...»:

Այդ յուրօրինակ մարդկային ենթաշերտի առանձնահատկությունն այն է, որ ցանկացած ազնիվ, կամ պարզապես նորմալ արարքի հետևում այդպիսի մարդիկ անմիջապես սկսում են փնտրել նսեմ, շահախնդիր շարժառիթ, և զայրանում են, եթե չեն կարողանում գտնել։ Այդժամ իրենք են հորինում դա։ Իսկ հորինելով՝ թեթևացած շունչ են քաշում ու նետվում ամբիոն՝ խոսափողի մոտ, որպեսզի ճղավեն. «Մեզ չե՛ս խաբի։ Բոլորս էլ նույն մեռոնով ենք կնքված»։

Եթե իրենց համար կարևորը ոչ թե Արցախն է, այլ իշխանությունը, նշանակում է՝ իրենց ընդդիմախոսներն էլ են ձևացնում, թե մտահոգ են արցախցիների համար, բայց իրականում միայն շահարկում են վերջիններիս զգացմունքները և ձգտում իշխանության, որպեսզի թալանեն բյուջեն ու անշարժ գույք գնեն, ինչպես որ անում է հիմա իշխող թիմը....

«Բագրատ արքեպիսկոպոսը գործակա՛լ է եվ ուզում է կաթողիկոս դառնալ»,- գոռում են իշխանության համար Արցախը զոհաբերած Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գործակալները:

«Ռոբերտ Քոչարյանը հանուն իշխանության պատրաստ է վերածել Հայաստանը ռուսական գուբեռնիայի»,- ճղավում են մարդիկ, որոնք իշխանությունը պահելու համար տարածքներ են հանձնում, որպեսզի հեշտացնեն Հայաստանի փոխարկումը թյուրքական աշխարհի մասի:

Բարեգործն առատաձեռն է, քանի որ բարեգործություն է անում թալանած փողերով, հումանիստը բարի է միայն խոսքով, իրականում լոկ ձևանում է և ուզում իրեն ցույց տալ, իսկ նա, ով զոհաբերության է գնում հանուն համոզմունքների, կա՛մ գնված է, կա՛մ պարզապես հիմար

Առանց իրենց համար անհասկանալի արարքների դրդապատճառների այսօրինակ մեկնաբանությունների՝ նողկանք առաջացնող սույն անձինք պարզապես չէին կարողանա ապրել, դա կփլուզեր աշխարհակերտվածքի իրենց պատկերը: Հայաստանի դժբախտությունն այն է, որ հենց այդ կատեգորիան է կառավարում հանրապետությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РОДСТВЕННЫЕ ДУШИ
    2025-07-14 09:37

    Эксперт по Азербайджану Татевик Айрапетян забавно разыграла своих читателей. На своей страничке в Фейсбук она поделилась нижеприведенной цитатой.

  • АУТСОРСИНГ
    2025-07-12 09:52

    Мозги у американцев работают: воспользовавшись параллельным похолоданием как в армяно-российских, так и в азербайджано-российских отношениях, они тут же выдвинули свои предложения по разблокированию региональных коммуникаций, фактически став инициаторами встречи Пашинян-Алиев в Абу-Даби.

  • В ПОГОНЕ ЗА НОБЕЛЕВКОЙ
    2025-07-10 10:11

    Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.

  • СТАЛИН С ВЫШИНСКИМ ПЛАЧУТ В СТОРОНКЕ
    2025-07-10 09:23

    Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ