ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՎ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է ՀՈՒՍԱՀԱՏ ՔԱՅԼԻ
Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի լուծարումը շոշափելի հետքայլ է ռազմական արդյունաբերության ոլորտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը` մեկնաբանելով կառավարության համապատասխան որոշումը։
Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում, ի թիվս այլ չզեկուցվող նախագծերի, ընդունվել է նաև «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ–ը լուծարելու մասին որոշումը։
Հատկանշական է, որ ինստիտուտը ստեղծվել էր 2018թ–ի մայիսի 11-ին ընդունված որոշմամբ։ Այսինքն` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ձևավորված առաջին կառավարության առաջին որոշումներից մեկն է։ 6 տարի առաջ ստեղծված պետական այդ կազմակերպության հիմնական նպատակը ռազմական արդյունաբերության զարգացումն էր և դրա համար գիտական հիմքերի ստեղծումը:
Մինչդեռ այն լուծարելու որոշումը հիմնավորվում է պաշտպանության ոլորտում կատարված կառուցվածքային փոփոխություններով։ Մասնավորապես` նշվում է, որ Գլխավոր շտաբի կազմում արդեն գործում է ռազմատնտեսական վարչություն, որի գործառույթներում ներառվել են ինստիտուտի գործառույթները, և քանի որ դրանք կրկնվում են, միջոցների օպտիմալացման տեսանկյունից կառավարությունը նպատակահարմար է գտնում լուծարել 6 տարի առաջ իր իսկ հիմնած ինստիտուտը։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն այս հիմնավորումը սուտ է համարում` նշելով, որ պաշտպանական ոլորտի որևէ պետական կառույցի որևէ ստորաբաժանման կառուցվածքում Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի կանոնադրական նպատակներն ամրագրված չեն։
«Ինստիտուտը լուծարելով՝ կառավարությունը գնում է հուսահատ քայլի այն իմաստով, որ ՊՆ–ում չկա ո՛չ նպատակադրում, ո՛չ մասնագիտական կարողություն, ո՛չ էլ մանավանդ ցանկություն` ճիշտ ձևով օգտագործելու այն մասնագիտական ներուժը, որը հավաքվել էր ինստիտուտում այս տարիների ընթացքում և ինչ–որ չափով գործում էր»,– նշում է նախկին պաշտոնյան։
Քերոբյանը նաև շեշտում է, որ լուծարված ինստիտուտի պահպանման ծախսերը ներառված են այս տարվա բյուջեով նախատեսված պաշտպանական ոլորտի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար նախատեսված շուրջ 7մլրդ դրամի մեջ։
«Սակայն կառավարության պաշտնական կայքի «Ինտերակտիվ բյուջե» հատվածից տեղեկանում ենք, որ այդ 7 մլրդ–ից ոչ մի դրամ չի ծախսվել, և, իմ տեղեկություններով` նույնիսկ նախորդ տարիներին կնքված պայմանագրերը, որոնցով 2024թ–ին նախատեսվում էր աշխատանքներ կատարել, դրանք ևս մնացել են կիսատ»,– նշում է Քերոբյանը` հավելելով, որ այս ամենը փաստում է, որ կառավարությունն անկարող է կամ նպատակ չունի հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը։
«Սա ուղղակի աբսուրդ է, երբ կառավարությունը մի կողմից հայտարարում է պատերազմի սպառնացող վտանգի մասին, մյուս կողմից այսօրինակ քայլերով ցույց է տալիս, որ ոչ միայն անպատրաստ է այդ պատերազմին, այլև ցանկություն չունի դրան պատրաստվելու և բնակչությանն էլ չի պատրաստում հնարավոր պատերազմին»,– ասում է Քերոբյանը։
Ավետիք Քերոբյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է 2020թ–ի փետրվարի 10-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.