ԻՐԱՆԸ ԿՈՇՏ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանը և բոլոր երկրները պետք է իմանան, որ ազգային անվտանգության ու շահերի շուրջ, որոնք Իրանի կարմիր գծերն են, հնարավոր չէ բանակցել։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Գեղարդ Մանսուրյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» անվանված ճանապարհի շուրջ տարաձայնություններին, պատգամավորն ասել է․ «Ռուսաստանը մտածում է միայն սեփական շահերի մասին։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ այդ երկիրն ունի կարմիր գծեր, որոնք բոլորը պետք է հարգեն։
Իրանը նույնպես ունի կարմիր գծեր, որոնք ներառում են մեր երկրի անվտանգությունն ու ազգային շահերը, և մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր վնասի դրանք»։
Անդրադառնալով Իրան-Հյաաստան սահմանի կարևորությանն իրանահայ պատգամավորն ասել է․ «Իրանի և Հայաստանի սահմանը ամենահին միջազգային սահմաններից է, և եթե այդ սահմանին փոփոխություններ լինեն, Իրանը կոշտ կարձագանքի, և դա բոլորը գիտեն»։
Նա նշել է․ «Մի իրավիճակում, երբ տարածաշրջանում Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև լարվածության մակարդակը զգալիորեն աճել է, տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները կարծես մտադիր են օգտվել այս իրավիճակից և փոխել տարածաշրջանի միջազգային սահմանները։ Ուստի հարավկովկասյան հավասարումներում ակտիվ խաղացողներին հարկ է հիշեցնել, որ Իրանը կարող է կենտրոնանալ մի քանի տարբեր ճակատների վրա և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 10:37
Рейсы из России в Армению прибывают с задержками из-за временных ограничений, введенных в российских аэропортах. Об этом корреспонденту Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-05-08 10:35
Новый международный мультимодальный маршрут из Китая в Армению будет запущен в начале июня 2025 года. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-05-08 10:34
С 00:00 по московскому времени 8 мая вступило в силу объявленное в конце апреля российским лидером Владимиром Путиным перемирие в зоне спецоперации (СВО), приуроченное ко Дню Победы. Оно продлится три дня, до 00:00 11 мая.
-
2025-05-08 10:25
Правящая в Армении сила ведет игру с Россией по принципу "доброго и злого полицейского": провластные политики и СМИ выступают с антироссийскими заявлениями, в то время как премьер-министр Никол Пашинян демонстрирует Москве, что сдерживает свое окружение и тем самым обеспечивает "сбалансированную политику". Такое мнение в беседе со Sputnik Армения выразил политолог и аналитик Бениамин МАТЕВОСЯН.