ՊՈԼ ՊՈՏԻ ԿԱՄԲՈՋԱ ՈՒ ՆԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ․ ԻՐԱՎԱԶՐԿՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ
Նորագույն պատմությունում առաջին դեպքը, երբ որևէ պետություն իր քաղաքացիներին զանգվածաբար իրավազրկեց, Խորհրդային Ռուսաստանն էր, ապա նաև ողջ ԽՍՀՄ-ը։ ՌԽՖՍՀ 1918թ․ սահմանադրությունն արգելեց դասակարգային "սխալ" ծագմամբ անձանց ընտրել ու ընտրվել (առևտրականներ, ձեռներեցներ, նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ևն, ևն)։ Համանման նորմեր հերթով հաստատվեցին խորհրդային մյուս հանրապետությունների սահմանադրություններում, այդ թվում՝ Հայաստանի ԽՍՀ 1922թ․ սահմանադրությունում։
Այս իրավազրկումը, ինչպես հայտնի է, ունեցավ նաև շարունակություն․ նշված կատեգորիաներին պատկանող մարդիկ հետագայում դարձան ստալինյան բռնաճնշումների առաջնահերթ թիրախներից։
Ինձ հայտնի հաջորդ օրինակը Նացիստական Գերմանիայում 1935թ․ սեպտեմբերի 15-ին ընդունված նյուրնբերգյան օրենքներն էին։ Մասնավորապես դրանցից "Ռեյխի քաղաքացու մասին օրենքը" զրկում էր Գերմանիայի հրեաներին քաղաքացիությունից և նրանց համար սահմանում բազմաթիվ սահմանափակումներ։
Սա, ինչպես այժմ արդեն հայտնի է, Եվրոպայի հրեաների ցեղասպանության սկիզբն էր։
Հաջորդը Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն էր, որտեղ 1948թ․-ից սկսված ապարտեիդի քաղաքականության արդյունքում երկրի սևամորթ բնակիչները զրկվեցին քաղաքացիությունից ու իրենց գրեթե բոլոր իրավունքներից։
Հաջորդ օրինակը Կամբոջան էր՝ Կարմիր քմերների իշխանության տարիներին։ Նրանք երկրի բնակչությունը բաժանեցին երեք կատեգորիայի "հիմնական ժողովուրդ", "նոր ժողովուրդ" և պայմանական "վերնախավ" (մտավորականություն, հոգևորականներ, զինվորականներ, պետական ծառայողներ, ևն, ևն)։ Վերջին երկու կատեգորիայի քաղաքացիները տոտալ իրավազրկվեցին։ Գրեթե անմիջապես սկսվեց նաև այդ կատեգորիաների ֆիզիկական բնաջնջումը։
Բոլոր այս դեպքերում իրավազրկումն ուղեկցվում էր նաև մի քանի պրոցեսներով․
1․ զոհերի հանդեպ տարվում էր պետական մակարդակով ատելության անթաքույց քարոզ;
2․ զոհերի թվից առանձին հանցագործների արարքների համար հռչակվում էր զոհերի խմբային պատասխանատվություն - ընդ որում անգամ էական չէր, թե կոնկրետ անհատի հանցանքը ապացուցված էր, թե ոչ;
3․ զոհերը հռչակվում էին հանրության առջև ծառացած ամենատարբեր խնդիրների (սոցիալական, տնտեսական, անվտանգային) համար մեղավորներ;
4․ և որպես "պսակ" նախորդ պրոցեսների՝ մարդկության դեմ հանցագործություն կամ ցեղասպանություն։
Ու վերջապես վերջին օրինակը։ 2023թ․-ին արցախցիների մասսայական իրավազրկումը։
ԽՍՀՄ կարմիր տեռորի ու ստալինյան բռնաճնշումների փուլում, Նացիստական Գերմանիա, Հարավային Աֆրիկա ապարտեիդի տարիներին, Պոլ Պոտի Կամբոջա ու Նիկոլի Հայաստան։
Հ․Գ․ Մի կարևոր հավելում։ Այդ իրավազրկումը և ուղեկցող քարոզը բոլոր այս դեպքերում հանդիսացել է նաև զոհի դեհումանիզացիայի տարր։ Ու այդքանով էլ դա մարդկության դեմ հանցագործության առաջին քայլ է։ Որովհետև, եթե «դու իրավազրկված ես, այսինքն՝ փաստված է, որ ինձ հավասար չես, ուրեմն, երևի թե այնքան էլ մարդ չես և ուրեմն քո հետ կարելի է վարվել ոնց ասես» - այսպես է աշխատում մարդատյացության քարոզի "տրամաբանությունը"։
Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ արցախցիների մասին բոլոր հրեշավոր ստերը (մի բաժակ ջուր չտվին, հայաստանցիներին էին ուղարկում կռիվ իրանց փոխարեն ևն) նույնպես ուղղված են "դրանք մարդ չեն" մտքի սերմանմանը։ Հաճախ հենց ուղիղ այդպես էլ ասում են։ Այսինքն այս պնդումս, որ իրավազրկումը դեհումանիզացիայի տարր է, հաստատվում է օրինակներով։
Վահագն Մխոյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 11:41
Америабанк и Европейский банк реконструкции и развития (ЕБРР) подписали соглашение на сумму 50 миллионов евро в рамках финансируемого рамочного механизма разделения рисков (РМРР) с целью обеспечения более доступного финансирования для армянских компаний. В рамках РМРР, ЕБРР будет софинансировать отдельные кредиты, предоставляемые Америабанком заемщикам, отвечающим установленным требованиям. Эти кредиты будут направлены на покрытие нужд армянских компаний в оборотном капитале, помогут им расширить свою деятельность и повысить устойчивость к изменению климата.
-
2025-05-15 09:43
В Ереване был подписан меморандум о сотрудничестве между общественной организацией ДИАЛОГ и культурно-молодёжным центром ДИЗАК АРТ, основанным вынужденными переселенцами из Арцаха. Документ закрепляет совместные намерения по сохранению культурного наследия Арцаха, а также развитию программ в области образования, культуры и молодёжной политики. Соглашение подписали председатель организации ДИАЛОГ Юрий Навоян и исполнительный директор ДИЗАК АРТ Еразик Айриян. Этот шаг стал важным этапом в укреплении инициатив, направленных на поддержку общин вынужденных переселенцев и сохранение самобытной культуры Арцаха, оказавшейся сейчас под угрозой исчезновения.
-
2025-05-14 09:49
Ветеранская организация Армении выразила благодарность Юрию Навояну за вклад в увековечение памяти о Великой Победе Объединение ветеранов Республики Армения имени маршала И. Х. Баграмяна выразило благодарность председателю ДИАЛОГА — Юрию Людвиговичу Навояну за его активную гражданскую позицию и значительный вклад в проведение памятных мероприятий, приуроченных к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-13 08:42
Уровень сервиса в Армении намного лучше, чем в некоторых европейских странах. Об этом заявила международный мастер-тренер по клиентскому сервису и лидерству Анета Коробкина, имеющая многолетний опыт работы в индустрии развития персонала и, в частности, клиентского сервиса.