ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ․ Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 26–ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք ճակատագրական նշանակություն են ունենալու ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի, ռուս–վրացական հարաբերությունների և ողջ տարածաշրջանի համար։
Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը, Մոլդովայի ու Վրաստանի ընտրությունները կկանխորոշեն նաև Հայաստաանի ապագան։ Տիկին նախագահը Վրաստանի այն գործիչներից է, ովքեր համաձայն են Վրաստանը դարձնել մանրադրամ Արևմուտքի ձեռքում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Այսինքն՝ Վրաստանը վերածեն երկրորդ Ուկրաինայի։ Այլ կերպ ասած՝ Զուրաբիշվիլին Վրաստանի փաշինյաններից է՝ դրածո։
Իվանիշվիլու թիմը հակառակ կարծիքին է։ Վրաստանի գործող իշխանությունները դեմ են Վաստանը, հանուն Արևմուտքի սեփական շահերի, դնել աշխարհքաղաքական խաղերի զոհասեղանին։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն սեփական երկրի անկախության, հանուն խաղաղության։
Ճիշտ հակառակ պատկերն է Հայաստանում։ Այստեղ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա՝ հանուն անձնական շահերի ու սեփական կաշվի փրկության։ Նա փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները՝ անունը դնելով «ինտեգրվում ենք ԵՄ–ին», բայց իրականում Հայաստանը հանձնում է Թուրքիային ու Ադրբեջանին։
Նիկոլենք գոռում են, թե բա հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ պետք չէ, առավելևս՝ ի դեմս Ռուսաստանի, սակայն հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ են դարձնում Թուրքիային։ Դրա համար էր Էրդողանի գիրքը պինդ գրկել։
Վերադառնալով Վրաստանի ընտրություններին՝ նկատենք, որ այն իրոք վճռորոշ է լինելու։ Վրացիները դասեր են քաղել Գամսախուրդիայի, Շեվարնաձեի, Սահակաշվիլիի կառավարման շրջաններից, դասեր են քաղել 2008–ի պատերազմից, տեսել են Արևմուտքի իրական դեմքն ու իրական ժողովրդավարական արժեքների, նորմալ ավանդույթների պաշտպանության ճանապարհին են։ Հոկտեմբերի 26–ին վրացիները պետք է ցույց տան, որ խամաճիկ չեն դառնալու, սեփական երեխաների արյունն առևտրի առարկա չեն դարձնելու։
Հայկական երազանքն էլ նույնը պետք է լինի։ Վռնդել այս իշխանությանն ու կառուցել իրական, այլ ոչ թե Թուրքիայից կլանված Հայաստան, ապահովել իրական անվտանգություն և խաղաղություն։
Բարի նախանձով եմ հետևում Վրաստանի իշխանությունների վարքագծին և ամաչում, որ Հայաստանն այսպիսի իշխանություն ունի։ Բայց ոչինչ, այսպես երկար չի մնա։ Մեր փողոցում էլ տոն կլինի։ Համոզվա՛ծ եմ։
Անդրանիկ Թեվանյան, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 10:25
Правящая в Армении сила ведет игру с Россией по принципу "доброго и злого полицейского": провластные политики и СМИ выступают с антироссийскими заявлениями, в то время как премьер-министр Никол Пашинян демонстрирует Москве, что сдерживает свое окружение и тем самым обеспечивает "сбалансированную политику". Такое мнение в беседе со Sputnik Армения выразил политолог и аналитик Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-05-08 09:12
Правоохранительные органы установили личность девушки, спрыгнувшей с крыши здания в Ереване. Об этом сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-08 09:11
Инициатор гражданского движения «Не дремлем» Эдгар Казарян сегодня прокомментировал инцидент в Национальном собрании с участием Никола Пашиняна, Алена Симоняна и депутатов фракции «Армения». В ответ на вопрос оппозиционного журналиста Пашинян вышел из себя и пригрозил: «Отведу в подвал СНБ». Также, обращаясь к одному из оппозиционных депутатов, он заявил: «Успокойся и не действуй мне на нервы». Симонян в свою очередь пригрозил «вышвырнуть» депутата из зала заседаний.
-
2025-05-08 09:09
Президент Азербайджана Ильхам Алиев не прилетит на парад Победы в Москву, сообщил помощник президента РФ Юрий Ушаков. Его слова приводит РИА Новости.