ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ՆՎԱՃՈՂԸ
Իհարկե, կարելի է հպարտանալ մեր վարչապետով։ Ինչպե՜ս է իր հեծանիվով նվաճում միջուկային տերությունների փողոցները. Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք: Հիմա էլ ահավասիկ՝ Մոսկվա: Ճամփա տվեք ամենքդ. Փաշինյա՛նն է գալիս։
ԱՅՍՏԵՂ ՄԵՐ «ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ» ՊԱՏԵՊԱՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԵՆՑ. ԻՆՉՈ՞Ւ, ԱԽՐ ԻՆՉՈ՞Ւ ԳՆԱՑԻՐ ՄՈՍԿՎԱ, ՓԱՇԻՆՅԱՆ։ Զուր են իրենց կոտորում. ես վստահ եմ, որ Փաշինյանը Մոսկվա գնաց ոչ այն պատճառով, որ շատ էր ուզում կարգավորել խարխլված հարաբերությունները, այլ որպեսզի Մոսկվան էլ ավելացնի հայկական հեծանիվով նվաճած մայրաքաղաքների իր հավաքածուին։ Վարչապետինը՝ վարչապետին. բա հո մագնիսիկներ չի հավաքելու։
Ճիշտ է, պետք է ենթադրել, որ նշյալ երկրների հատուկ ծառայություններին դա այնքան էլ դուր չի գալիս։ Դե, այնպես չէ, թե Փաշինյանը թևի տակ առավ իր հեծանիվն ու գնաց քշելու։ Հարկավոր է ամեն ինչ համաձայնեցնել։ Արարողակարգային ծառայություններին նեղություն տալ։ Նրանք էլ իրենց հերթին հատուկ ծառայություններին են գործի դնում. չէ՞ որ անքաղաքավարություն կլինի մերժել Հայաստանի վարչապետին այդպիսի մանր ծառայություն մատուցելու հարցում։
Թեկուզև հայհոյում են մտքում հայկական և ոչ հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցները, բայց ո՞նց թույլ չտան նրան սլանալ միջուկային տերությունների մայրաքաղաքների փողոցներով։ Թող բոլորը տեսնեն. պստիկ է Փաշինյանը, բայց ճստիկ է, բոլորին ստիպում է հաշվի նստել իր պահանջների հետ։ Եվ հիշյալ քաղաքների բնակիչներն էլ, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, թող նախանձեն. տես, է, ի՜նչ զիլ տղա է Հայաստանի վարչապետը:
Իսկ ինչ վերաբերում է այն փոքրիկ անհարմարություններին, որ պատճառում է վարչապետի հեծանիվը արարողակարգի աշխատակիցներին ու հատուկ ծառայություններին, ապա ամեն ինչ իր դրական կողմերն ունի։ Կարող են, օրինակ, ուրախանալ, որ մեր վարչապետն իրեն հոբբի է ընտրել հեծանիվը, այլ ոչ թե, ասենք, մուրճի նետումը։
Համա թե գլխացավանք կլիներ հատուկ ծառայությունների համար այդ տեսարանը. դուրս է գալիս մեր կտրիճը ըմբշամարտիկի շապիկով ու մի նետել է նետում մեծ չագուճը իրենց Կարմիր հրապարակի երկայնքով... Տոմսեր կարելի էր վաճառել նման թամաշայի համար. ծալած ունի ցանկացած փառատոն:
Կարելի էր ընտրել նաև ավելի տպավորիչ մարզաձև, օրինակ՝ ցատկ պարաշյուտով։ Այդպես ժամանակին Հեսսը այցի թռավ Չերչիլին. ճիշտ է, նրան անհյուրընկալ դիմավորեցին: Բայց սրանք անցած-գնացած բաներ են:
Իսկ մեր օրերում, կարծում ենք, ամեն ինչ սուպեր կդիտվեր. արժե, որ Փաշինյանն օգտվի գաղափարից։ Քանզի մուրճ նետել դեռ պետք է սովորես, որ ոտքիդ չգցես, իսկ պարաշյուտային սպորտը հեչ բան է. ձգեցիր օղակն ու ճախրիր քո համար: Բայցև ի՜նչ կրեատիվ է։ Բոլոր նախագահները ԱՊՀ գագաթնաժողովի են գնում ճղճիմ ձևով, իջնում օդանավի սանդուղքով, իսկ մեր իգիթը հայկական թիվ 1 օդանավից պարաշյուտով իջնում է միանգամից Կարմիր հրապարակ. նայե՛ք, նախանձե՛ք, այ թե ինչեր կարող են անել հայոց առաջնորդները: Հը, Լուկաշենկո, սիրտ կանե՞ս: Կարելի է համատեղել երկուսը մեկում. ցատկել պարաշյուտով, իսկ ձեռքին՝ հեծանիվ: Վայրէջք կատարեց, հավաքեց պարաշյուտը, նստեց հեծանիվն ու հայդե՝ գագաթնաժողովի…
Իսկ ի՜նչ տպավորիչ կդիտվեր, եթե Փաշինյանը ցատկեր ոչ թե մենակ, այլ կնոջ հետ։ Միասին: Ձեռք ձեռքի տված: Ինչպես Բոննին ու Քլայդը: Մի մեծ պարաշյուտով, որի վրա խոշոր տառերով գրված է՝ «Ապագա կա՛».
Կտային-կանցնեին մոլորակի բոլոր առաջնորդներին։ Դրանք բոլորը ամոթից գետինը կմտնեին, ու Երկրի վրա բոլոր պատերազմներն անմիջապես կդադարեին: Է՜հ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.
-
2025-05-12 10:29
Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?