ՌԴ ԱԴԾ-ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ. Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասին
2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության համաձայն` ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ–ն կատարում իր պարտավորությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» դասախոսության ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետը՝ «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
«Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10–ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ–ն կատարում իր պարտավորությունները»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Ավելին`հայտարարության կետերից ոչ մեկը, ըստ Փաշինյանի, չի ենթադրում, որ Հայաստանի ինչ-որ ինքնիշխան իրավունք որևէ կերպ սահմանափակվում է։
«Այն, թե ՀՀ 1 ք/մ–ի վրա սահմանելու է որևէ այլ իրավազորություն, չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել»,– վստահեցրեց Փաշինյանը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայտարարության հետ կապված խնդիրները շատ են։ Ըստ Փաշինյանի` չի կարելի առանձնացնել միայն մեկ կետ, այլ բավական է հիշել, որ շատ այլ կետեր չեն կատարվել, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հարցը, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը և այլն։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, տրանսպորտային կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 08:11
США будут продолжать атаковать йеменских хуситов до тех пор, пока они не прекратят нападения на суда, заявил в воскресенье глава Пентагона Пит Хегсет.
-
2025-03-17 08:09
Военный представитель движения «Ансар Аллах» йеменских хуситов Яхья Сари заявил, что их силы провели «качественную операцию» по уничтожению американского авианосца «Harry S. Truman», сообщает Al Jazeera.
-
2025-03-17 08:08
Конфликту на Южном Кавказе должен быть положен конец. На этой неделе я беседовал с господином Хикметом Гаджиевым, советником президента Алиева по национальной безопасности в Азербайджане. Об этом в соцсети Х написал советник президента США Дональда Тремпа по национальной безопасности Майк Уолтц.
-
2025-03-17 08:06
«В годовщину аннексии Украинской Автономной Республики Крым Российской Федерацией в результате незаконного референдума, состоявшегося одиннадцать лет назад, сегодня (16 марта), мы вновь заявляем, что Турция не признает фактическую ситуацию в Крыму, которая представляет собой нарушение международного права, и что мы поддерживаем территориальную целостность и суверенитет Украины.