Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՆԻԿՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐ ԵՆ ԱԾՎԵԼ ԱԼԻԵՎԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ

Քանի որ նիկոլիստներն ամբողջությամբ վեր են ածվել Ալիևի քարոզիչների թիմի,ներկայացնում եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՄԱԿ-ի 69-րդ նստաղրջանում։

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ ներկայացնում է ՄԱԿ -ի ԱԽ կողմից ընդունած 4 հայտնի բանաձևերի իրական բովանդակությունը։ Նա նշում է.

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:

Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:

Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերևարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում»։

Նախագահ Սարգսյանը փաստերով պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը 4 բանաձևերի մասին՝ ապացուցելով,որ հենց Ադրբեջանն է դրանք խախտել ու խախտում։

Որևէ մեկն Ադրբեջանին իրավունք չէր տվել ուժ գործադրել ու էթնիկ զտում իրականացնել Արցախի ժողովրդի նկատմամբ։

Այդ ամենը հակասում է հենց ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի ուուն։

Ու այսքանից հետո նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիևի հանցավոր քայլերը Ադցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձևերի առկայությամբ։

Սա ուղղակի տգիտության և ադրբեջանահպատակության հերթական վառ օրինակն է։

Բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան»…

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «БЕЗЗАКОНИЕ, НАСИЛИЕ И ПРОИЗВОЛ ПАШИНЯНОВСКОГО РЕЖИМА ДОСТИГЛИ БЕСПРЕЦЕДЕНТНЫХ МАСШТАБОВ»
    2025-06-26 09:35

    «Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:

  • АКОП БАДАЛЯН: ПРИ ПОСЛЕДОВАТЕЛЬНОЙ РАБОТЕ РЕЗУЛЬТАТЫ БЫВАЮТ ЗАМЕТНЫМИ
    2025-06-26 09:15

    Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • НОЛЬ БЕЗ ПАЛОЧКИ В ЧАЛМЕ
    2025-06-26 09:00

    22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.

  • ВРТАНЕСЯН: НЕТ НИКАКИХ ОСНОВАНИЙ ДОВЕРЯТЬ ОПУБЛИКОВАННЫМ СК АУДИОЗАПИСЯМ
    2025-06-25 14:54

    «Слушаю очередные «сенсационные аудиозаписи». Очевидно, что это вырезанные и склеенные из разговоров разных лет (скорее всего, прошлогодних, а возможно, и позапрошлогодних) мелкие куски, из которых можно сделать все, что угодно», - пишет медиа-эксперт Карен ВРТАНЕСЯН.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ