Երևանում ռազմագիտության դասի ժամին աշակերտը պատահաբար վիրավորում է ստացել
Հոկտեմբերի 14-ին Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս, որը դուրս է գրվել հիվանդանոցից, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով»,- հավելել է խոսնակը։
Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով (անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ զենքի կիրառմամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․)։
«Նախաքննության ընթացքում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող։ Նա, ինչպես նաև ռազմագիտության ուսուցիչը հարցաքննվել են։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից օդամղիչ հրացանն առգրավվել է անհրաժեշտ հնարավոր ապացուցողական, վարութային գործողություններ կատարելու համար: Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ հրազենի կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ»,- հստակեցրել են ՔԿ-ում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 12:13
Это хорошо, что адвокатом Романом Ерицяном опубликован наконец указ президента Арцаха Самвела Шахраманяна от 19 октября 2023 года о признании недействительным его же указа о ликвидации Республики Арцах. Плохо, что опубликован так поздно.
-
2025-05-16 11:53
Премьер Никол Пашинян принял решение о проведении «существенных обновлений» во всех госведомствах, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники, близкие к властям. По данным газеты, в ближайшее время ожидаются не только кадровые перестановки в правящей команде – партии «Гражданский договор», но и изменения в составе правительства.
-
2025-05-16 11:45
Посол Армении в России Сергей Копыркин обратился с открытым письмом к министру обороны Сурену Папикяну, в котором коснулся недавних высказываний главы Командно-штабного института Военной академии Минобороны Армении Арцруна Ованнисяна.
-
2025-05-16 11:20
Госсекретарь США Марко Рубио прибыл в Стамбул, где ожидаются переговоры делегаций РФ и Украины, сообщают французские СМИ.