ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՓՐԱՅՎԻԹ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին, Հյուսիսային պողոտա 10 հասցեում Արդշինբանկը բացեց նոր գրասենյակ փրայվիթ բանկինգի հաճախորդներին սպասարկելու համար: Գրասենյակի նպատակն է իր հաճախորդներին տրամադրել ծառայությունների համալիր փաթեթ՝ կարևորելով անհատական մոտեցումը, հաճախորդի ժամանակը և պրեմիում կարգավիճակը: Բացմանը ներկա էին Արդշինբանկի ղեկավար կազմը, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ընկերությունների թոփ մենեջերներ, անհատ ձեռներեցներ և հաճախորդներ։
Նոր գրասենյակը համապատասխանում է փրայվիթ բանկինգի հաճախորդների նկատմամբ Արդշինբանկի հատուկ վերաբերմունքի գաղափարախոսությանը․ այն ժամանակակից է և միևնույն ժամանակ դասական, ինչը խորհրդանշում է նորագույն մոտեցումները աշխատանքին՝ պահպանելով դասական բանկային գործի լավագույն ավանդույթները: Գրասենյակն ունի հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ հաճախորդները կարող են քննարկումներ ունենալ իրենց անձնական մենեջերի հետ։ Այստեղ կա նաև Mastercard միջազգային վճարային համակարգի հանդիպումների բրենդավորված սենյակ, որը կծառայի Արդշինբանկի պրեմիում Mastercard քարտապաններին՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով վերջիններիս օգտվել այս վճարային համակարգի գործընկերների բացառիկ արտոնություններից՝ բիզնեսի, մշակույթի, ճանապարհորդական ապահովագրության, ապրելակերպի և անհատական զարգացման այլ ոլորտներում։
Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն, հյուրընկալվելով բացման արարողությանը, մասնավորապես նշեց. «Մենք ուրախ ենք տեսնել Արդշինբանկի նոր փրայվիթ գրասենյակի բացումը, որն արտացոլում է պրեմիում ծառայությունների բացառիկությունը, մի բան, որի ջատագովն է Mastercard-ը: Mastercard-ի բրենդավորմամբ հատուկ տարածքի շնորհիվ մենք հպարտությամբ առաջարկում ենք Արդշինբանկի հաճախորդներին յուրահատուկ առավելություններ և բացառիկ փորձառություն: Այս համագործակցությունն ամրապնդում է մեր հանձնառությունը՝ տրամադրելու ոչ միայն բանկային լուծումներ, այլև ապրելակերպին նոր որակ հաղորդող արտոնություններ մեր պրեմիում քարտապաններին»:
Գրասենյակի բացման ժամանակ Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ, փրայվիթ բանկինգի տնօրեն Արթուր Գյուլազյանը, նշեց. «Արդշինբանկը մշտապես և հաջողությամբ զարգացնում է իր ծառայությունների առաջարկները փրայվիթ բանկինգի ոլորտում, ձգտում է հաշվի առնել իր հաճախորդների բոլոր կարիքներն ու պահանջները, հատկապես հաշվի առնելով թվային ապրանքների աճող պահանջարկը: Վերջին տարիներին մենք հսկայական աշխատանք ենք կատարել այս ուղղությամբ, նկատելի է փրայվիթ սեգմենտի հաճախորդների բազայի նկատելի աճ, և սա բիզնեսի այս գծի հետագա զարգացման հիմնական ուղենիշն ու խթանն է: Գրասենյակի այսօրվա բացումը մեր մտադրությունների լրջության վառ ապացույցն է»:
Ավելացնենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագիրը երկրորդ անգամ ճանաչեց Արդշինբանկի փրայվիթ բանկինգը լավագույնը Հայաստանում, և սա արդեն երրորդ մրցանակն է այս ուղղության համար. նախորդը նույն ընկերության կողմից՝ 2023 թվականին էր, ևս մեկը միջազգային Asian Banking and Finance ամսագրի կողմից, որը Արդշինբանկին շնորհել է «2024 թվականի լավագույն Փրայվիթ բանկ Հայաստանում» անվանակարգը:
Նշենք, որ Արդշինբանկը բազմիցս ճանաչվել է լավագույնը տարբեր միջազգային կառույցների կողմից, ինչպես օրինակ The Banker, Global Finance, Euromoney, Thomson Reuters, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Եվրասիական զարգացման բանկ և այլն։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-26 09:00
22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-18 15:50
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Արդշինբանկի նոր՝ «Սեբաստիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։