Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐՆ Է` «ՈՐՏԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՅՆՏԵՂ ԵՍ ԿԱՑ»
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են:
«Սա վիզուալ, իսկ բովանդակային` մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այս փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա:
Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար:
«Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի այդ փաստաթղթով, իրեն պետք է այդ բառը, իսկ մնացած այն ամենը, ինչ ասվում է, մեկնաբանել հնարավոր չէ»,- նշեց պատգամավորը:
«Պատիվ ունեմ» խմբկցության ղեկավարն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի` ես նրա հետ եմ», «որտեղ իշխանություն` այնտես ես կաց»:
«Հետևաբար, այն աշխարհաքաղական կենտրոնը, ուժը, միավորը, ով դա անի` նրա պոչն էլ բռնելու է»,- ասաց Մամիջանյանը:
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուները:
«Հասկանում եք` փոքր ժամանակ հեծանիվ չունենալը շատ լուրջ հետք է թողնում հետագա կյանքի վրա, իսկ եթե հետո այդ մարդն իշխանության է գալիս ու ունի նախորդ իր` իբր մասնագիտական գործունեության ընթացքում ծախվելու սովորություն... մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն ու հետո, երբ ինքը, ցավոք սրտի, նստած է երկրի վարչապետի աթոռին, իր ծախվելով ծախում է նաև մեր, ձեր ու բոլորի ապագան, հենց դրա դեմ ենք մենք ամեն օր պայքարում»,- հավելեց Մամիջանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 09:31
Президент Ирана Масуд Пезешкиан заявил в воскресенье, что его страна никогда не стремилась к приобретению ядерного оружия и не будет стремиться к этому в будущем, сообщает Mehr.
-
2025-05-12 09:29
Министр финансов США Скотт Бессент и торговый представитель Джеймисон Грир заявили в воскресенье, что они достигли соглашения с Китаем о сокращении торгового дефицита США, описав «существенный прогресс» в переговорах с китайскими официальными лицами, но не сообщив никаких подробностей по завершении двухдневных переговоров в Женеве, сообщает Reuters.
-
2025-05-12 09:27
Индия отправит вторую партию зенитно-ракетных комплексов Akash в Армению в июле, пишет индийское агентство IADN.
-
2025-05-12 09:25
Президент Украины Владимир Зеленский заявил, что лично будет ждать российского президента Владимира Путина в Турции в четверг, 15 мая, сообщает РБК-Украина со ссылкой на заявление президента Украины.