ԻՆՉՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ 10 ՊԱՏՃԱՌ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը. Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
«1. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որպեսզի 2018թ. ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի փողոցում հավաքվածները չկազմակերպեն արյունալի զանգվածային անկարգություններ, չլինեն տուժողներ և ամբողջ աշխարհի առջև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խայտառակ չլինի: Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն՝ այսօր բացահայտ հրաժարվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:
Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսզի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը չթուլացնի Արցախյան բանակցային խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի դիրքերը, իսկ Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն, բացահայտ հրաժարվեց Արցախից:
Սերժ Սարգսյանը, լրացուցիչ զոհեր չտալու համար, 2018թ. ապրիլյան պատերազմում հրաման չտվեց վերաազատագրել մի բարձունք և համաձայնվեց հրադադարի խնդրանքին, իսկ Նիկոլի կառավարությունը՝ ընդհուպ Շուշին հանձնելու գնով 5000 զոհ տվեց, որպեսզի իրեն չասեն դավաճան:
Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականությունը վարում էր այնպես, որ հստակ ձևակերպված ու պաշտպանված լինեն հայկական պետությունների շահերը, իսկ Նիկոլի կառավարությունը արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես իր իշխանությունը պահելու սկզբունքից՝ ակնհայտորեն զոհաբերելով հայկական պետությունների շահերը:
Սերժ Սարգսյանի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում էր հասարակության համախմբման, բոլոր շերտերի և խավերի խնդիրները կոնսոլիդացնելու, փոխադարձ հարգանքի միջավայր ձևավորելու վրա՝ լսելով ու հաշվի առնելով նաև ընդդիմադիր տեսակետները: Նիկոլի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում է հանրային թշնամանքի, անհանդուրժողականության, բաժանարար գծերի, շինծու քրեական գործերով մարդկանց պախարակելու, կեղծ օրակարգերով հասարակությանը խաբելու և մանիպուլյացնելու եղանակով:
Սերժ Սարգսյանի կառավարությունը հայ ժողովրդի անվտանգության կամ պաշտպանունակության խնդիրը լուծում էր Հայաստանի հետ ՌԴ ռազմավարական համատեղ շահերի առաջ մղման, ինչպես նաև տարբեր երկրների հետ գործընկերային հարաբերությունների կառուցման եղանակով: Նիկոլի կառավարությունն այդ խնդիրը չի լուծում ընդհանրապես՝ ի ցույց դնելով անպաշտպանության հանգամանքը, իսկ սպառազինության ձեռքբերումը վերածել են մանրածախ առևտրի:
Սերժ Սարգսյանի կառավարությունն ուներ ազգային անվտանգության հստակ ռազմավարություն և դրանից բխող բազմաթիվ առաջնորդող հայեցակարգային փաստաթղթեր: Նիկոլի կառավարությունն արդեն 4-րդ տարին է փաստացի չունի ազգային անվտանգության ռազմավարություն: Ինչ էլ ունեն 2020թ.-ից այլևս իրականության հետ որևէ աղերս չունի:
Սերժ Սարգսյանի կառավարության քաղաքականության շնորհիվ (ԵԱՏՄ, ԵՄ, Իրան և այլ երկրներ) այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է պետության և հասարակության համար ապահովել ապրանքաշրջանառություն, արտաքին առևտուր, համախառն ներքին եկամուտ, և սոցիալական պարտավորություններ: Նիկոլի կառավարությունը յոթ տարիների ընթացքում ոչինչ չի ավելացրել, ընդհակառակը՝ Արցախի կորստի և ՀՀ որոշ տարածքներում Ադրբեջանցիների վերահսկողության արդյունքում կորցրել են միլիարդավոր դոլարների տնտեսական ռեսուրսներ: Իսկ “Խաղաղության խաչմերուկի” տնտեսական ակնկալիքների մասին հեքիաթները դեռ շատ հեռու են որևէ կերպ իրականություն դառնալուց:
Սերժ Սարգսյանի կառավարությունն արտաքին վարկերը ներգրավվում էր հիմնականում երկրի տնտեսության մեջ կապիտալ ներդրումների նպատակով, իսկ Նիկոլի կառավարությունն արտաքին պարտքը կրկնակի ավելացրել է հիմնականում սպառողական ծախսերն ավելացնելու և ժողովրդի վարկային բեռը անհամեմատ մեծացնելու տրամաբանությամբ:
Սերժ Սարգսյանի կառավարությունն արդեն իսկ ապացուցել է իր վարած արդարացի ու հայաստանակենտրոն քաղաքականությունը, իսկ Նիկոլի կառավարության հասցրած աղետի ու վնասների մասին պատմությունը դեռ շատ է հիշելու:
Թեմաներն իհարկե շատ ավելի են, քան կարելի է նկարագրել: Ինչպես ասում են, ամեն ինչ համեմատության մեջ է:
Թող լինի գործող կառավարիչների թեկուզ մեկ փաստացի առավելություն և դա կարելի է հաշվի առնել ապագայի համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 09:59
Одиночество Никола в Москве и отсутствие Алиева – это разные проявления одного и того же политического облика: одно – ложной представленности, другое – откровенного неоавторитарного отказа, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-09 20:10
Коллектив компании «Южно-Кавказская железная дорога» во главе с ее руководством возложил венки к Мемориалу воинам-железнодорожникам в ереванском округе Эребуни, а также к Вечному огню в парке Победы. На ереванском вокзале состоялся концерт, приуроченный к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-09 09:25
Звучащие все активнее очищающие Турцию нарративы являются путем не нормализации армяно-турецких отношений, а перехода к одностороннему очищению образа Азербайджана, убежден политолог Акоп БАДАЛЯН. Результатом всего этого станет не нормализация отношений, а принуждение Армении к режиму отношений и искажение социально-психологической идентичности и образа Армении, армянского общества, написал он в своем ТГ-канале. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-08 15:08
Америабанк запускает проект «Моя Америя, моя семья» как логическое продолжение проекта «Моя Америя, моя Армения», реализованного в конце прошлого года.