Последние новости

ՇՈՈՒՄԵՆՆԵՐԸ ԶԻՋՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀՈԿՈՒ

Տխուր է ծիծաղը Քամալայի.

Էլ կու-կու չի կանչում գլոբալիստական կկուն:

Զարթնի՛ր, հոգնած ընդդիմություն։

Եթե մեր ընդդիմությունը պահպանել է մտքի սթափությունը, ապա պետք է շտապ պատրաստվի արտահերթ ընտրությունների։ Եվ ոչ միայն պատրաստվի, այլև ամեն ինչ անի դրանք նախաձեռնելու, օր առաջ անցկացնելու համար: Չնայած ամեն տեսակի անբարենպաստ գործոններին, այդ թվում՝ եղանակային պայմաններին:

ՔԱՆԶԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ են. դրանք տեղի կունենան, եթե անգամ ընդդիմությունը սուսուփուս նստի։ Նախաձեռնելով ընտրությունները՝ ընդդիմությունն առնվազն պատրաստ կլինի դրանց։ Իսկ ժամկետների հարցը նշանակություն ունի միայն այն համատեքստում, թե դեռ ինչքան բան է հանձնելու Ադրբեջանին ներկայիս իշխանությունը։ Արցախի վերջնական հանձնման որ սցենարը կընտրի Փաշինյանը՝ որպես իր իշխանությանն ամենաքիչը սպառնացող։

Իսկ Փաշինյանը պատրաստ է արդեն հիմա, հենց այսօր ստորագրել «խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանի հետ՝ Իլհամ Ալիևի պայմաններով։ Այսինքն՝ ստորագրել կապիտուլյացիայի պայմանագիր. պայմանագիր, որը շրջում է 9.11.2020թ. Եռակողմ հայտարարության էջը և վերջին մեխը մխում հայկական Արցախի դագաղի կափարիչին։ Որպեսզի ընդմիշտ փակվի, Փաշինյանի տեսանկյունից, առհավետ փակվի իր կառավարման այդ էջը։ Իր խայտառակ կառավարման խայտառակ էջը։

Ընդ որում նա, իհարկե, ամեն ինչ կհրամցնի իբրև իր մեծ հաղթանակ։ Նախ՝ կասի, թե դա մեծ հաղթանակ է, քանի որ Ալիևը վերադարձնելու է մի քանի ռազմագերիների։ Երկրորդ՝ կասի, թե դա հաղթանակ է, որովհետև վերահաստատում է Հայաստանի «ինքնիշխանությունը»։ Չէ՞ որ ինքն է ամեն ինչ հանձնել, ոչ ոք չի ստիպել, առանց միջնորդների հանձնել է, որպեսզի «կառավարի ռիսկերը»։

Փաշինյանը կշտապի, որպեսզի ամրագրի Արցախի հանձնումը Սպիտակ տան ներկայիս վարչակազմի օրոք, քանի որ հայտնի չէ, թե ինչ կլինի հետո։ Վերջին շրջանում ամեն ինչ չափազանց անհաջող է դասավորվում միջազգային ասպարեզում Փաշինյանի թիմի համար։ Ռազմատենչ լիբերալների ձախողումները հաջորդում են մեկը մյուսին: Վրաստանում տապալվեց Սալոմե Զուրաբիշվիլին։ Մոլդովայում Մայա Սանդուն տանուլ տվեց ընտրություններն իր երկրի տարածքում, սակայն իշխանության ղեկին մնաց Եվրոպայում մոլդովացի խոպանչիների ձայների շնորհիվ, այնպես որ նման «հաղթանակը» շատ պայթյունավտանգ է։

Ահավասիկ հիմա էլ Հարիսը ձախողվեց Ամերիկայում: Մարդիկ կայունություն են ուզում, պրագմատիկներ են ուզում իշխանության ղեկին, այլ ոչ թե շոումեններ, ինչպիսիք են Զելենսկին, Սահակաշվիլին, Փաշինյանը և նույնիսկ քրքջան Հարիսը։ Չի բացառվում, որ փոփոխությունների ալիքը հասնի նաև մեր հեծանվորդին։ Եվ եթե այդ ընթացքում Փաշինյանը հասցրած չլինի վերջնականապես հանձնել Արցախն ու ամրագրել այդ կապիտուլյացիան իր «ինքնիշխան» կնիքով, ապա այդ ժամանակ նա ստիպված կլինի լիովին պատասխան տալ ձախողումների համար։

ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԻՇԽՈՂ ԹԻՄԸ ԳՆԱԼՈՎ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՉԱՓԻ ԶԳԱՑՈՒՄԸ։ Անթիվ-անհամար են մեր երիտբարեփոխիչների անհամարժեքության նշանները։ Դա և՛ իշխանավորների ու նրանց սպասարկող վերլուծաբանների համատարած հավատն Է Հարիսի ու նրա ռազմատենչ գլոբալիստների թիմի հաղթանակի նկատմամբ։ Ե՛վ մշտապես ինչ-որ մեկի վրա թքող (ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական իմաստով) խոսնակը, որն իրեն երևակայել է խորհրդարանի բռնապետ, որին թույլատրված է վճռել՝ ում ձեռքերը ոլորել, ումը՝ ոչ, ում թույլ տալ մտնել խորհրդարան, ում՝ արգելել։

Դա և՛ տրանսպորտային «բարեփոխումն» է, որն առայժմ լոկ բարդացնում է առօրյա կյանքը, և՛ տրանսպորտի սպասվող թանկացումը, և՛ գույքահարկի բարձրացումը գալիք տարվանից։ Ե՛վ գզվռտոցը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական վերնաշերտում։

Դե, և բալեհատիկը տորթի վրա. թունդ արցախատյաց Ալեքսանդր Սիրունյանի առաջադրումը իշխող թիմի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավորի պաշտոնում։ Թվում էր, թե Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի նշանակումից հետո, երբ նույնիսկ Փաշինյանն էր ամաչում, այլևս զարմանալու բան չկա։ Բայց սրանց ցինիզմը չափ ու սահման չունի։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կադրային բանկը դեռևս լիովին սպառված չէ։ Պահեստազորում դեռ կան արժեքավոր կադրեր. Ռոման Բաղդասարյանն ու Նատալյա անունով այն տիկինը, որը Թուրքիայից քարոզչություն է վարում իշխող ընտանիքի օգտին և եղել է Հայաստանում «թուրքամետ» կնքված կուսակցության հիմնադիրների շարքում։

Հ.Գ.- Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ակտիվացրել է Հայաստանում զարգացման արևմտամետ ձևաչափի ուղղությամբ վերջնական վերակողմնորոշման գործընթացն արագացնելու աշխատանքը և համառորեն մղում է երկիրն ազգային «ինքնասպանության»: «Վաշինգտոնում կարևոր են համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» հայ քաղաքական էլիտայի վրա՝ նպատակ ունենալով խրախուսել Երևանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել զարգացման արևմտամետ ձևաչափի ուղղությամբ վերջնական վերակողմնորոշման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ «Սպուտնիկ-Արմենիա»-ի՝ ամերիկացիները, ինչպես հաղորդել են ԱՀԾ-ից, ծրագրում են լուծել այդ խնդիրը՝ հիմնվելով Ուկրաինայում և Մոլդովայում արդեն կիրառված մեթոդների վրա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ կապված կազմակերպություններին հանձնարարված է ընդլայնել վերապատրաստման ծրագրերը Հայաստանի առանցքային պետական մարմինների աշխատակիցների համար և ապահովել օտարերկրյա խորհրդականների ակտիվ մասնակցությունը, որոնք կուղղորդեն Հայաստանի կառավարության աշխատանքն ի շահ Արևմուտքի:

Նշվում է, որ հիմնական խնդիրը Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում կայուն հակառուսական ուղղության ձևավորումն է: Այդ նպատակներին հասնելու համար, ըստ ԱՀԾ-ի, Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ, որը կներառի Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հնարավորությունների վարկաբեկում, ինչպես նաև նյութերի տարածում Ռուսաստանում աշխատող հայ քաղաքացիների նկատմամբ «ճնշումների» մասին:

ԱՀԾ-ից հավելել են, որ ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ հանրությանը հայ ժողովրդի ինտեգրման «վեհ նպատակին» հասնելու համար, ըստ Վաշինգտոնի, Հայաստանը պետք է հրաժարվի իր ավանդույթներից, ազգային արժեքներից և ԵԱՏՄ-ի մերձավոր գործընկերների հետ կայուն առևտրատնտեսական հարաբերություններից, որոնք նպաստել են վերջերս երկրի տնտեսական աճին:

Հ.Հ.Գ.- Չմոռանանք, որ ԱՀԾ-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ խոսվում է Բայդենի օրոք գործող Պետդեպարտամենտի մասին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АУТСОРСИНГ
    2025-07-12 09:52

    Мозги у американцев работают: воспользовавшись параллельным похолоданием как в армяно-российских, так и в азербайджано-российских отношениях, они тут же выдвинули свои предложения по разблокированию региональных коммуникаций, фактически став инициаторами встречи Пашинян-Алиев в Абу-Даби.

  • В ПОГОНЕ ЗА НОБЕЛЕВКОЙ
    2025-07-10 10:11

    Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.

  • СТАЛИН С ВЫШИНСКИМ ПЛАЧУТ В СТОРОНКЕ
    2025-07-10 09:23

    Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.

  • ПОЗОРНЫЕ ДНИ: ГЛАВНОКОМАНДУЮЩИЙ НА МАРШЕ
    2025-07-09 10:12

    В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ